«Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի ՀՀ-ից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումը
«Ռոսսելխոզնադզորը» կուսումնասիրի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների կիրառման հարցը հայկական կողմի սահմանափակող միջոցների վատ վերահսկողության և խախտումների պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։
Նշվում է նաև, որ հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունները Իրանում արտադրած հումք են օգտագործում, որի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։
««Ռոսսելխոզնադզորը» ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին առաջարկել է մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողների կաթնային արտադրանքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքում կուսումնասիրվի ՀՀ–ի բոլոր կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարցը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հայտնում է, որ 2023 թվականի մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից իրականացրած տեսչական ստուգումների ընթացքում հաստատվել է հայկական արտադրողների կողմից իրանական ձեռնարկությունների (որոնք ՌԴ մատակարարելու իրավունք չունեն) հումքն օգտագործելու փաստը։
«Բացահայտված խախտումները վկայում են նաև կաթնամթերքի վերամշակման գործունեության նկատմամբ պետական անասնաբուժական ծառայության կողմից պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչի հետ կապված ՌԴ անորակ և վտանգավոր արտադրանք ներմուծելու վտանգ է առաջանում», – նշում են «Ռոսսելխոզնադզորում»։
Գերատեսչությունը դիմել է ՀՀ անասնաբուժական ծառայություն` խնդրելով կասեցնել Ռուսաստան կաթնամթերքի մատակարարման թույլտվությունը տեսչական ստուգումներ անցած երկու ձեռնարկություններից, ինչպես նաև տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ–ում գործող անասնաբուժական օրենսդրությունը խախտելու անթույլատրելիության մասին։
Գերատեսչությունում հավելել են, որ «Ռոսսելխոզնադզորին» մտահոգում են առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու կամ ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու ծառայություններին ուղղված պաշտոնական մերժմանը հակառակ Մաքսային միության ռեեստրներում երրորդ երկրների ձեռնարկությունների ներառման դեպքերը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 09:31
Россельхознадзор заявил о введении с 27 июня 2025 года нового порядка ввоза срезанных цветов и бутонов из Армении в Россию. С указанной даты доступ в страну цветочной продукции происхождением и отправлением из Республики будет осуществляться только из мест производства, обеспечивающих процедуру прослеживаемости.
-
2025-06-28 09:29
Нам только что сообщили, что Канада, с которой очень сложно ТОРГОВАТЬ, включая тот факт, что они взимали с наших фермеров до 400% пошлин на молочные продукты в течение многих лет, только что объявила о введении налога на цифровые услуги для наших американских технологических компаний, что является вопиющей атакой на нашу страну. Об этом в соцсетях написал президент США Дональд Трамп.
-
2025-06-28 09:27
Глава Ширакской епархии Армянской Апостольской Церкви, архиепископ Микаэл Аджапахян арестован решением судьи первой инстанции Еревана Масиса Мелконяна.
-
2025-06-28 09:25
Почти 80% граждан Армении негативно оценивают действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна. Об этом свидетельствуют данные опроса, проведенного армянским представительством GALLUP International Association.