Ռիտեր․ ԵՄ առաքելությունը հաջողված կհամարվի, եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի Հայաստանի վրա
Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի Հայաստանի վրա, ուրեմն ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Deutsche Welle-ի հետ զրույցում հայտնել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
«Բազմաթիվ հայերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն իսկ հաջողված է», - ասել է Ռիտերը՝ հավելելով, որ հայերը շատ ուրախ են Եվրամիության դիտորդների ներկայությամբ:
Սակայն ԵՄ առաքելության ղեկավարը նաև շտապել է զսպել ակնկալիքները՝ շեշտելով, որ դիտորդները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք, հետևաբար, նրանք չեն կարող արձանագրել, օրինակ՝ հարձակման նախապատրաստվող զորքերի տեղաշարժը։
«Մենք չենք կարող միջամտել։ Մենք մեր տրամադրության տակ ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ», - ասել է Ռիտերը։
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Մարկուս Ռիտերի հայտարարությունը:
Նա նշել է, թե Մարկուս Ռիտերի հայտարարությունները իբր հիմնված են հայկական կողմի կեղծ պնդումների վրա։
Հաջիզադեն հավելել է, որ այդ առաքելությունը չպետք է չարաշահվի, որպեսզի վնաս չհասցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 09:19
Слухи об ухудшении состояния здоровья одного из архиереев Армянской Апостольской Церкви не соответствуют действительности. Об этом сообщил адвокат Сергей Арутюнян в соцсети.
-
2025-07-03 09:18
Журналист Sevastopol.su Мария Дегтерева написала статью под заголовком «Стратегическая ошибка России: почему Азербайджан большая проблема, чем кажется», в которой подчеркнула, что Москва не должна была допускать того, что произошло в Нагорном Карабахе.
-
2025-07-03 09:16
Руководитель общины Масис Давид Амбарцумян выступил с заявлением, в котором сообщил, что намерен поддержать бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-03 09:15
Защитники предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна подали ходатайство в прокуратуру (в Управление по делам, связанным с преступлениями против государственной власти) о прекращении уголовного преследование. Сообщение об этом распространила команда адвокатов Аджапахяна.