ՄիԳ-29 կործանիչներն օդային մարտեր են վարել Հայաստանի լեռներում
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերն ուսումնավարժական թռիչքների շրջանակում մշակել են ժամանակակից օդային մարտեր վարելու մեթոդներ։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Զինծառայողները վարել են ուսումնամարզական օդային մարտեր, որսացել և ջախջախել են օդաչուավոր և անօդաչու սարքեր, ինչպես նաև խուսափել են պայմանական հակառակորդի ինքնաթիռների հարձակումից: Օդաչուները նաև փոխգործակցություն են մշակել թռիչքների կառավարման խմբերի և թռիչքային հերթափոխ ապահովող ստորաբաժանումների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուսումնական թռիչքներում ներգրավվել են Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 130 զինծառայողներ և 25 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։
Բացի այդ, Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ժամանակակից T-72B տանկերի անձնակազմերը կրակային աջակցություն են իրականացրել մոտոհրաձգային ստորաբաժանումների համար՝ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում անցկացվող ուսումնական պարապմունքի շրջանակներում։
Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները տանկերի թնդանոթից և գնդացիրից տարբեր հեռավորությունների վրա ցերեկային և գիշերային ժամերին խոցել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան և կենդանի ուժի շարժվող թիրախները:
Գիշերը թիրախները խոցվել են հետախուզական զինամթերքի և գիշերային տեսողության սարքերի միջոցով։ Դրանք խոցվել են ինչպես կանգնած վիճակում, այնպես էլ շարժման մեջ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».