Համայնքապետ․ Լիսագորցիներն ամբողջությամբ կտրվել են Արցախի մյուս մասից
Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի կապն Արցախի մնացյալ հատվածի հետ մարտի 25-ից՝ Շուշիի չորս գյուղերը Ստեփանակերտի հետ կապող գրունտային ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ունեցած առաջխաղացումից հետո, ամբողջությամբ կտրված է։ Համայնքապետ Գագիկ Նասիբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն հինգ օր է, ինչ գյուղի բնակիչներից ոչ մեկը Ստեփանակերտ գնալ չի կարողանում։
«Տեղաշարժի ու հումանիտար բնույթի խնդիրներ առաջացել են դեռևս դեկտեմբերի 12-ից, երբ փակվեց Լաչինի միջանցքը, բայց գրունտային ճանապարհով էլի ինչ-որ չափով կարողանում էինք գնալ Ստեփանակերտ, մթերք, դեղորայք առնել ու գալ։ Մարտի 25-ից այս կողմ տեղաշարժը լրիվությամբ կասեցված է. ոչ մեկը չի կարողանում Ստեփանակերտ գնալ։ Մարդիկ ստիպված կրկնակի ճանապարհ են անցնում, հասնում Սյունիք, որ կենսական անհրաժեշտության ապրանքներ կարողանան ձեռք բերել։ Եթե Լիսագորից Ստեփանակերտ 30 կմ էր, ապա հիմա 60 կմ-ից ավել ճանապարհ են անցնում, որ հասնեն Գորիս»,-պատմում է համայնքապետը։
Բնակիչները հիմնականում մտահոգված են անվտանգային՝ հետզհետե խորացող խնդիրներով։ Այդուհանդերձ, Նասիբյանը վստահեցնում է, որ մարդիկ չեն շեղվում առօրյա կարևոր գործերից. ինտենսիվորեն տնամերձ հողատարածքներն են մշակում, մեղվաբուծությամբ զբաղվում, անասնապահությունը փորձում զարգացնել։
«Արցախի կառավարությունը կարտոֆիլի սերմացու է բաժանել գյուղացիներին։ Մարդիկ նաև այլ մշակաբույսերի սերմեր են ձեռք բերել իրենց ուժերով, որ հողն անմշակ չմնա։ Աշխատում են այգիներում, տնամերձում, դրա հետ մեկտեղ՝ անհանգստություն կա։ Ճիշտ է՝ անհանգիստ են, բայց ամենակարևորը՝ խուճապ չկա։ Հարմարվել՝ ապրում ենք այսպես։ Չգիտեմ էլ՝ մեր ժողովրդի՝ ամեն ինչին հարմարվելու հատկությունը լա՞վ է, թե՞ վատ այս պարագայում»,-անկեղծանում է Նասիբյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը, չբավարարվելով Արցախը Հայստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելով, մարտի 25-ին կրկին ներխուժել ու առաջխաղացում է ունեցել Արցախի հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-22 09:39
Основываясь на предложениях премьер-министра Армении Никола Пашиняна, президент РА Ваагн Хачатурян подписал указы, согласно которым:
-
2025-05-22 09:38
Состоялось очередное четвертое заседание Совета старейшин общины Вагаршапат. По завершении вопросов в повестке руководитель общины Диана Гаспарян сообщила о своей отставке и прекращении полномочий члена Совета старейшин. Об этом сообщили в администрации общины.
-
2025-05-22 09:36
Президент Азербайджана Ильхам Алиев заявил, что «обеспечение безопасного, достойного и мирного возвращения западных азербайджанцев» в Армению является важным условием установления мира в регионе. Как сообщают азербайджанские СМИ, Алиев подчеркнул, что этот вопрос «не будет исключен из повестки дня Азербайджана до тех пор, пока возвращение не состоится». Он отметил, что «западным азербайджанцам» при возвращении «должны быть предоставлены гарантии безопасности».
-
2025-05-22 09:33
Существует реальный риск конфликта между Азербайджаном и Арменией, который мы пытаемся предотвратить, заявил в Палате представителей США госсекретарь Марко Рубио, отвечая на вопрос конгрессмена Кристофера Смита, сопредседателя Комиссии Тома Лантоса при Конгрессе США.