Последние новости

ՄԱԳԱՏԷ-ն համարում է, որ աղքատացված ուրանով արկերն անվտանգ են ճառագայթման տեսանկյունից

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին պնդում է, որ աղքատացված ուրանով արկերը ճառագայթման վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար։

«Ցածր հարստացված ուրանով սպառազինության հարցը ՄԱԳԱՏԷ-ն վաղուց է ուսումնասիրում։ Այդ սպառազինությունը ռադիոլոգիական վտանգ չի պարունակում»,- ասել է Գրոսին` մեկնաբանելով Ուկրաինային նման սպառազինություն մատակարարելու բրիտանական ծրագրերը։

Գրոսին այսօր մեկնել է Զապորոժիեի ԱԷԿ, որտեղ «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաայի հետ զննել է ատոմակայանի տարածքը:

Հիշեցնենք` Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ մտադիր է աղքատացված ուրանի միջուկով արկեր փոխանցել Ուկրաինային: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով այս նախաձեռնության մասին, հայտարարել է, որ Արևմուտքը որոշել է ՌԴ-ի դեմ կռվել մինչև վերջին ուկրաինացին ոչ թե խոսքով, այլ գործով: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ եթե նման բան տեղի ունենա, ապա դա վատ ավարտ կունենա Լոնդոնի համար:

Բնական ուրանը բաղկացած է հիմնականում ուրան-238 (մոտ 99,3%) և ուրան-235 (մոտ 0,7%) իզոտոպներից։ Աղքատացվածը այն ուրանն է, որը մնում է հարստացման արդյունքում դրանից ուրան-235-ը անջատելուց հետո: Այդուհանդերձ, աղքատացված ուրանում 0,2-0,3% ուրան-235 է մնում։ Ուրանը խտությամբ մոտ է վոլֆրամին։ Սա ավելի փոքր չափսի արկերին թույլ է տալիս զանգվածով հավասար լինել այլ մետաղներից պատրաստված արկերին` միաժամանակ նվազեցնելով աերոդինամիկ դիմադրությունը:

Աղքատացված ուրանն օգտագործվում է այսպես կոչված ենթակալիբրային զրահահար միջուկներում, որոնք բարձր կինետիկ էներգիա ունեն։

ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովն ավելի վաղ հայտարարել էր, որ աղքատացված ուրանով զինամթերքի հարվածի արդյունքում առաջանում է ուրան-238-ի մանրակաթիլ աերոզոլի և դրա օքսիդների շարժուն տաք ամպ, որոնք հետագայում օրգանիզմի վրա ազդելու դեպքում կարող են լուրջ պաթոլոգիաներ առաջացնել:

Վերին և ստորին շնչուղիներում, թոքերում և կերակրափողում նստվածք տված ուրանի փոքր մասնիկների ալֆա ճառագայթման հոսքերը քաղցկեղ են առաջացնում: Կուտակվելով երիկամներում, ոսկրային հյուսվածքում և լյարդում` ուրանի փոշին հանգեցնում է ներքին օրգանների փոփոխության։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ