Գարեգին Բ-ն մտահոգված է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ ստեղծված իրավիճակով
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին և մտահոգություններ հայտնել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Կաթողիկոսը բարձրաձայնել է եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ։ Նա հաստատել է, որ պետություն-եկեղեցի երկարատև աշխատանքի արդյունքում ներդրված այս առարկայի նպատակն է մատաղ սերնդին ապահովել հայեցի դաստիարակություն, ձևավորել ազգային ինքնության գիտակցություն, կերտել արժեհամակարգ, որոնք գիտելիքի հետ մեկտեղ կարող են ամուր հիմք կազմել մեր ժողովրդի առաջընթաց, ապահով ու բարօր կյանքի։ Գարեգին 2-րդի խոսքով` եկեղեցին ակնկալում է, որ վերսկսվեն ձևավորված կրթության համատեղ հանձնախմբի աշխատանքները և առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Այս առնչությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությունը՝ ընդգծելով ազգային դպրոցի ձևավորման և կայացման գործում հայոց եկեղեցու մեծ ավանդը։
Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել տարբեր ոլորտներում Մայր Աթոռի հետ համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու առումով։ Նա անդրադարձ է կատարել պատմական վանքերի և եկեղեցիների պահպանման ու վերականգնման հարցերին, Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, միջազգային հարթակներում իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներին և տարվող քարոզչական աշխատանքներին։
Կողմերը քննարկել են պատմական սրբավայրերի պահպանման ու վերականգնման խնդրին, դրա շուրջ փոխհամաձայնեցված գործողություններին, Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է գործակցությունը նախարարության և Մայր Աթոռի Արցախի հոգևոր ժառանգության պահպանության գրասենյակի միջև, ինչպես նաև պատմական հուշարձանների պահպանության հարցերով համատեղ հանձնախմբի շրջանակներում։
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Վեհարանի թանգարան, նաև ծանոթացել Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 14:42
Армянские власти не намерены продлевать программу компенсации арендной платы для переселенцев из Нагорного Карабаха. Об этом заявил омбудсмен Арцаха Гегам Степанян после встречи с представителями правительства.
-
2025-07-14 13:59
Несмотря на прежние заявления, Совет по защите прав арцахцев всё же решил встретиться с представителями офиса вице-премьера Тиграна Хачатряна.
-
2025-07-14 13:55
В отношении двух сотрудников автозаправочной станции, расположенной вблизи Эчмиадзина возбуждено уголовное дело за сокрытие следов убийства.
-
2025-07-14 13:53
В Брюсселе началась встреча между премьер-министром Армении Николом Пашиняном, председателем Европейского совета Антонио Коштой и главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.