Հրապարակվել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման տրամադրման բուհերի ցանկը
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը:
Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով:
Ստորև վերոնշյալ համապատասխան մասնագիտությունների ցանկը՝
Երևանի պետական համալսարան-Բակալավր՝ ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ, երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա, ռադիոֆիզիկա, քիմիա: Մագիստրատուրա՝ տեսական ֆիզիկա, միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա, աստղաֆիզիկա, ռադիոֆիզիկա, էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում, քիմիա: Ասպիրանտուրա՝ տեսական ֆիզիկա, ռադիոֆիզիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա, անօրգանական քիմիա, կենսաքիմիա:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան- Բակալավր՝ ատոմային էներգետիկա, հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում, մեքենաշինություն և նյութերի մշակում, ավիացիոն և հրթիռային տեխնիկա, թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ: Մագիստրատուրա՝ ատոմային էներգետիկա, այլընտրանքային էներգետիկա, հեռահաղորդակցություն, մեքենաշինություն և նյութերի մշակում, ավիացիոն և հրթիռային տեխնիկա: Ասպիրանտուրա՝ օրգանական նյութերի սինթեզի և վերամշակման տեխնոլոգիա:
Հայ-ռուսական համալսարան- Մագիստրատուրա՝ այլընտրանքային էներգետիկա: Ասպիրանտուրա՝ օրգանական քիմիա, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա, ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ:
Հայաստանի Ամերիկյան համալսարան- Մագիստրատուրա՝ արդյունաբերական ճարտարագիտություն:
Հայաստանում ֆրանսիական համալսարան- Մագիստրատուրա՝ արհեստական բանականությամբ համակարգեր:
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 11:37
ФСБ задержала банду в России, похищавшую алмазы у "АЛРОСА" и поставлявшую компании армянского депутата Хачатура Сукиасяна, сообщает структура.
-
2025-06-23 11:34
США получат решительный ответ на их агрессию в отношении Ирана. Об этом заявил главнокомандующий армией исламской республики генерал-лейтенант Амир Хатами.
-
2025-06-23 11:33
Почти все грузовики с абрикосами из Армении пересекли таможенную границу России с 1 по 20 июня, лишь незначительное число развернули обратно ввиду проблем с документацией. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-23 11:32
Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении отменил свое решение о приостановке работы пиццерии сети Tashir Pizza по адресу Эребуни 17/1, в которой 11 июня якобы выявил нарушения в салатах.