Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ՈՒ՞Ր ՄՆԱՑ «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ» ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄՆ
Ուզում էի անդրադառնալ այս հերթական ու սպասելի ֆիասկոին։ Չեմ համբերում զայրույթս արտահայտել Նիկոլի դատարկ, ստախոս, մեծամիտ և վնասարար ևս մեկ քայլի մասին։
Ժամեր առաջ մանրամասն ներկայացրեցի, թե ինչ պիտի ասեր Նիկոլը, թե ինչու չպետք է մասնակցեր և թե որտեղ է կրկին խաբել։
Եվ ահա հրապարակվեց «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողիվի եզրափակիչ հռչակագիրը, որտեղ ոչ մի խոսք չկա Ադրբեջանի ագրեսիայի մասին։
Կարող էինք դա չնկատելու տալ, եթե մասնակցությունն այս ժողովին իշխանական քարոզիչները չհիմնավորեին Ադրբեջանով ու դրանից մի քանի ժամ առաջ Նիկոլ Անուղեղը իր ելույթում այս կենացը չասեր. «Դեռևս սեպտեմբերին մենք զգացինք ժողովրդավարական երկրների միասնականությունը և նրանց կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը»։
Իսկ հիմա նրա կայքում հայտվել է սույն թսիկությունը. «Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնում հետևյալ պարբերությունից … քանի որ սույն պարբերությունը համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին»։
Ո՞նց, այ տղա։
Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց։
Բա եթե անգամ անիմաստ հերթական թղթի մեջ չեք կարողացել արձանագրել այդ ագրեսիան, դու ու՞մ սալորին ես գնացել այդտեղ մասնակցելու։
Բա որ «ժողովրդավար Հայաստանը» ավտորիտար Ադրբեջանի դեմ անգամ «ժողովրդավար ընտանիքի» աջակցությունը չունի, ում բամիային է ձեր «ժողովրդավարությունը»։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 12:24
Государственная некоммерческая организация «Дом-музей братьев Орбели» объединится с ГНКО «Музей истории Армении». В результате реорганизации будет создан филиал Музея братьев Орбели Музея истории Армении. Соответствующее решение принято 12 июня на заседании Правительства Армении.
-
2025-06-12 12:23
В 2025 году Армения в качестве донора участвует в 13-ом регулярном пополнении Азиатского фонда развития и 8-ом пополнении Специального фонда технической помощи. С данной целью в этом году страна выделит Фонду АФР 1 миллион долларов. Соответствующее решение принято 12 июня на заседании Правительства Армении.
-
2025-06-12 12:20
Вчера газета "Грапарак" сообщила, что в их распоряжение попали данные о предстоящих новых территориальных уступках. Издание продолжает тему:
-
2025-06-12 12:10
Армянские стартапы смогут пользоваться мощностями AI-центра, который построит в республике компания Nvidia. Об этом заявил на заседании правительства министр высокотехнологичной промышленности Армении Мхитар Айрапетян.