Մամիջանյան․ Վարդանյանը անհարգալից է խոսել, որից հետո տեղի է ունեցել կոնֆլիկտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ իմ տեղեկությունների՝ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը առաջ է եկել Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ուղղությամբ, որից հետո տեղի է ունեցել կոնֆլիկտը: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Մամիջանյանը նշեց, որ Վլադիմիր Վարդանյանը անհարգալից է խոսել Մհեր Սահակյանի և ընդդիմադիր պատգամավորների հետ. «Ի՞նչ փախչելու մասին կարող է խոսք գնալ: Մհեր Սահակյանին ես վաղուց եմ ճանաչում, շատ տարբեր էքստրեմալ պայմաններում ենք հայտնվել դեռևս փողոցային պայքարի ժամանակ, ու Մհեր Սահակյանը փախնող տղա չի»:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ միջադեպով փորձ է արվում ստվերել սահմանային լարվածությունը, պատգամավորն արձագանքեց. «Ես իշխող խմբակցությունը նույնիսկ նման հաշվարկ ունի, դա անհեթեթ հաշվարկ է, որովհետև չի լինի մի հայ, որն այս միջադեպին ավելի շատ ուշադրություն կդարձնի, քան երեկվա տեղի ունեցածին և Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին»:
«Երեկ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք մուտք են գործել Ադրբեջանի զինված ուժերը արդեն որերորդ անգամ: Երեկվա տեղի ունեցածի պատասխանն ուժայինների կողմից, որը ԱԱԾ-ի երեկվա անլուրջ հայտարարությունն է, և այսօրվա տեղի ունեցածի արձագանքը ոստիկանության կողմից, կարծում եմ՝ այն պատրաստակամությունը և այն ֆանատիզմը, որով ՔՊ-ականներին է փորձում պաշտպանել ուժային համակարգը, այդ նույն տրամաբանությամբ իրականացվեր ՀՀ սուվերեն տարածքների հանդեպ, մենք այս իրավիճակում չէինք լինի»,- նշեց Հայկ Մամիջանյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 06:25
Президент Франции Эммануэль Макрон в интервью BFMTV заявил, что Крым, скорее всего, останется российским.
-
2025-05-14 06:21
Сельхозпроизводители стран Евразийского экономического союза (ЕАЭС) в марте этого года по сравнению с аналогичным месяцем прошлого года повысили цены на свою продукцию на 10,5%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия (ЕЭК).
-
2025-05-14 06:16
Во время своего выступления в Саудовской Аравии президент США Дональд Трамп сообщил, что госсекретарь Марко Рубио отправится в четверг в Турцию для участия в переговорах между Россией и Украиной, передает NBC News.
-
2025-05-14 06:15
Канцлер Германии Фридрих Мерц во вторник предупредил Россию, что Европейский союз введет против нее более жесткие санкции, если Москва на этой неделе не предпримет никаких шагов для достижения мира на Украине, сообщает DW.