Մհեր Սահակյանին մեղադրանք առաջադրելու համար պետք է ԱԺ համաձայնությունը
Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ մեղադրանք առաջադրելու (քրեական հետապնդում հարուցելու) համար անհրաժեշտ է ազգային ժողովի համաձայնությունը, և առայժմ այն առկա չէ։ Այս մասի ն իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ի պատասխան բազմաթիվ հարցերի՝ պարզաբանում եմ.
1) Մհեր Սահակյանի նկատմամբ կիրառված ձերբակալման ժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 3-ին, ժամը 12:10-ին։
2) Մհեր Սահակյանը պահվում է Երևանի ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում (գտնվում է Էրեբունու ոստիկանության մոտակայքում)։
3) Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ մեղադրանք առաջադրելու (քրեական հետապնդում հարուցելու) համար անհրաժեշտ է ազգային ժողովի համաձայնությունը, և առայժմ այն առկա չէ։
4) Քրեական հետապնդում հարուցելու կամ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար ԱԺ-ին միջնորդելու բացառիկ լիազորությամբ օժտված է գլխավոր դատախազը։ Պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման միակ ձևը սա է, և առայժմ նման միջնորդագիր ներկայացված չէ։
5) Համաձայն օրենքի՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը պետք է քննարկվի «ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» (ԱԺ կանոնակարգ - սահմանադրական օրենք, 108-րդ հոդված). ԱԺ առաջիկա հերթական նիստը տեղի է ունենալու ապրիլի 11-ին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 16:03
Митинг и шествие сторонников арестованного главы ГК "Ташир" Самвела Карапетяна санкционирован министерством внутренних дел Армении и мэрией Еревана. Об этом сообщается на официальной странице Совета по защите Самвела Карапетяна.
-
2025-07-04 15:57
Апелляционный суд Армении оставил без изменений решение первой инстанции о мере пресечения в виде ареста в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь судебного департамента Лиана Рафаелян.
-
2025-07-04 15:56
Управление верховного комиссара ООН по правам человека прокомментировало арест журналистов Sputnik Азербайджан в Баку.
-
2025-07-04 15:55
Ходатайство Генпрокуратуры о лишении мандатов двух депутатов от оппозиционного блока "Армения" – проявление политического давления. Такое заявление сделал депутат фракции "Армения", член Бюро АРФ Дашнакцутюн Ишхан Сагателян.