Մհեր Սահակյան․ Աշխատանքից ուշացել էի, վազել եմ միջանցքով, այդ կադրերն են օգտագործել
ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպից հետո համացանցում տարածածված կադրերը մոնտաժված են։ Ձերբակալվածների պահման վայրից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Մհեր Սահակյանը։
«Ես աշխատանքից ուշացել էի, դրա համար այդ օրը վազել եմ միջանցքով, երևի այդ կադրերն են վերցրել և օգտագործել»,– ասաց նա։
Նա հերքեց լուրը, թե ինքը փախել ու թաքնվել է զուգարանում։
«Գնացել, մտել եմ մեր փորձագետների սենյակ, հենց ասել են, որ ոստիկանությունն է եկել, վայրկյանների ընթացքում ներկայացել եմ»,– հավելեց պատգամավորը։
Սահակյանը նաև որոշ մանրամասներ պատմեց իր և ՔՊ–ական Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած դեպքից։ Նա պնդեց, որ Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ ու չարաշահել լիազորությունները։
«Հերթական անգամ, երբ նա նման վարքագիծ դրսևորեց, ես փորձեցի սաստել` պահանջելով, որ հարգալից վերաբերվի։ Դրանից նա ոգևորվեց, կանգնեց, քայլեց դեպի ինձ ու գոռաց` ում վրա ուզի, կարա գոռա։ Ես այդ պահին, հաշվի առնելով իշխանավորների բազմիցս դրսևորած վարքագիծը, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի նրան»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է այլ առարկայով հարվածելու փաստին,պատգամավորը հերքեց ` ասելով, որ հարվածել է ձեռքով ու անգամ կոտրել այն։
«Ես պատրաստ եմ պատասխան տալ , եթե անցել եմ սահմանը, թող վարույթ իրականացնող մարմինը որոշի»,– հավելեց նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 14:39
Министр обороны Саудовской Аравии принц Халид бин Салман провел тайную встречу с президентом США Дональдом Трампом и другими ключевыми должностными лицами в Белом доме, чтобы обсудить усилия по деэскалации с Ираном. Об этом заявили источники Fox News.
-
2025-07-04 14:35
По итогам обысков в «Ташир групп» арестованы четыре человека, сообщает «Свобода».
-
2025-07-04 14:31
95 лет назад в этот день, 4 июля 1930 года, в армянском городе Ленинакан (ныне Гюмри) родился советский актер театра и кино, театральный режиссер, Народный артист СССР Фрунзик (Фрунзе Мушегович) Мкртчян. У актера было два имени: Мгер (так его звали дома) и Фрунзик, которое ему дал отец в честь известного полководца Михаила Фрунзе.
-
2025-07-04 14:29
Президент США Дональд Трамп заявил о недовольстве положением дел в урегулировании на Украине и выразил мнение, что во время разговора с российским лидером Владимиром Путиным не смог достичь прогресса. Об этом он сказал в беседе с журналистами.