Հովհաննիսյանը շվեդական պատվիրակությանն է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները
Ադրբեջանի կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերը։ Այս հայտարարությունն արել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան պատգամավորական խմբի պատվիրակության հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ԱԳ նախարարի տեղակալը պատվիրակության անդամներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի՝ ագրեսիվ գործողությունները, այդ թվում՝ նաև վերջին շրջանի, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նման կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում:
Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության տեղակայման հրամայականը:
Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում բարեկամական խմբի դիրքորոշումը և այդ հարցերի բարձրաձայնումն ինչպես Շվեդիայի Ռիկսդագում, այնպես էլ միջազգային միջխորհրդարանական հարթակներում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:22
Офис вице-премьера Армении Мгера Григоряна прокомментировал утверждения лидера партии "Республика" Арама Саркисяна об уменьшении территории Армении на 343 кв км после делимитации.
-
2025-07-15 19:20
Заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, филантропом и бизнесменом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-07-15 17:02
Госдеп США официально объявляет Сюник «спорной территорией» при пособничестве (премьер-министра Армении Никола - ред.) Пашиняна. Для ясности выделю несколько ключевых моментов:
-
2025-07-15 16:41
Премьер-министр Армении Никол Пашинян ищет кандидатуру нового католикоса вместо Гарегина II, заявил РИА Новости председатель Союза армян России Ара Абрамян.