ՀՅԴ ԳՄ․ Անհրաժեշտ ենք համարում բոլոր առողջ ուժերի և հանրության համախմբումը
ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել՝ համախմբման կոչ անելով։
«Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ պայմանավորված, վերջին օրերին, ադրբեջանական զինված ուժերը Տեղ գյուղի ուղղությամբ անարգել մուտք են գործել ՀՀ ինքնիշխան տարածք և գրավել կարևոր ռազմավարական գերիշխող դիրքեր։ Այս ամենը՝ ՀՀ ներկա իշխանության անգործության կամ էլ լուռ ու գաղտնի համաձայնության հետևանք է։
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նախ հայտարարեց, թե վերադիրքավորումները կապված են ադրբեջանական կողմի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից Կոռնիձորով անցնելու հետ և հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Սակայն հանրային ահազանգից հետո, ՀՀ ԱԱԾ-ն ստիպված «պարզաբանում» տարածեց, ըստ էության, ընդունելով, որ որևէ տեղ չարձանագրված նախկինում եղած պայմանավորվածությունները խախտելով ադրբեջանական կողմը 5 ուղղություններով սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել։
Առկա փաստերը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների Սյունիք կատարած այցի և տեղում առանձին հանդիպումների արդյունքում ստացված տվյալները ստիպում են արձանագրել, որ.
1. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, Ադրբեջանը իրարահաջորդ հարձակումներով ու առաջխաղացումներով, գրաված պահելով ՀՀ ինքնիշխան տարածքների հսկայական հատվածներ, ակտիվ կերպով շարունակում է ամրակայման աշխատանքների իրականացումը, ինչի հետևանքով տեղի է ունենում փաստացի սողացող անեքսիա։
2. Նման ագրեսիվությանն ի պատասխան, ՀՀ իշխանությունները հղում անելով ինչ որ բանավոր պայմանավորվածություների, ինքնակամ զիջում են ՀՀ ինքնիշխան տարածքներ՝ ստեղծելով լրջագույն անվտանգային սպառանալիքներ։
3. Մինչև հիմա պարզաբանված չէ, թե ի՞նչ պայմանավորվածություններ են նախկինում ձեռք բերվել, ի՞նչ փաստաթղթով են դրանք ամրագրվել, ինչի՞ հիման վրա է ՀՀ սահմանի առանձին հատվածները համարվում Ադրբեջանի հետ արդեն ճշգրտված։
4. Թշնամին, փաստորեն կամայականորեն կատարում է սահմանազատում ու սահմանագծում՝ ըստ իր ցանկության, ինչը վտանգաւոր նախադրյալներ է ստեղծում գալիք որևէ բանակցությունների համար։
Անընդունելի և դատապարտելի է այն փաստը, որ թշնամու սանձարձակ ու անարգել գործողություններին հակազդելու փոխարեն, ՀՀ իշխանությունը շարունակում է անգործություն դրսևորել և հանրությանը կերակրել անատամ և մոլերցնող հայտարարություններով։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը մի անգամ եվս հաստատում է, որ ՀՀ իշխանությունը, վաղուց հրաժարվել է մեր երկրի անվտանգության նկատմամբ իր առաջնային պարտավորությունից և խաղաղության կեղծ օրակարգով երկիրը տանում է նոր պատերազմի և զիջումների։
Այս պայմաններում, անհրաժեշտ ենք համարում ՀՀ պետական և ազգային շահերով առաջնորդվող բոլոր առողջ ուժերի և հանրության համախմբման անհրաժեշտությունը, թույլ չտալու համար, որ թշնամու կամակատար այս իշխանությունը շարունակի իր ազգակործան ընթացքը»,-ասվում է հաղորդարությունում։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 11:18
Премьер-министр Армении Никол Пашинян отбыл в Албанию для участия в очередном, 6-м саммите Европейского политического сообщества, сообщает пресс-служба правительства РА.
-
2025-05-15 11:15
15 мая 2025 года вступило в силу полноформатное Соглашение о свободной торговле между Евразийским экономическим союзом и его государствами-членами, с одной стороны, и Исламской Республикой Иран, с другой стороны.
-
2025-05-15 11:11
Строительство дороги Хот-Воротан в Сюнике планируется завершить в 2025 г., сообщили в ответ на запрос Sputnik Армения в министерстве территориального управления и инфраструктур.
-
2025-05-15 09:51
Смартфоны стали неотъемлемой частью жизни, но неправильный уход может превратить их в источник проблем или вовсе вывести из строя. Эксперты, как сообщает UfacityNews, назвали влажные салфетки одной из главных угроз для современных гаджетов. Они также выделили другие ошибки, сокращающие срок службы устройства. Рассказываем, почему влажные салфетки опасны, как правильно чистить смартфон и какие привычки стоит изменить, чтобы сохранить его в порядке.