«Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը փակվելու են
«Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը փակվելու են։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Արմենպրես» լրատվական գործակալությունից։
«Որոշումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի 2022 թվականի ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով և ծախսարդյունավետության նվազ մակարդակով, ու դրանցով պայմանավորված էլ՝ առաջացել է թերթերի տպագրության դադարեցման անհրաժեշտությունը»,- հայտնել են լրատվական գործակալությունից։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ։ Սկզբում տպագրվել է հայերեն և ռուսերեն տարբերակներով` որպես Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ։
Առաջին համարը լույս է տեսել 1990 թվականի հոկտեմբերի 9-ին։ Հետագայում` 1992 թվականիի նոյեմբերից «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվել է և սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ, իսկ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը՝ իբրև Գերագույն խորհրդի, այնուհետև` ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնաթերթ, շարունակել է լույս տեսնել մինչև 2000 թվականի վերջը։
2001 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հանրապետություն» ՓԲԸ-ն, որի հրատարակությունն էլ հանդիսացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Այս կարգավիճակով այն սկսել է լույս տեսնել 2001 թվականի ապրիլի 9-ից։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը 2017 թվականից գործում են «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲԸ կազմում:
«Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչներն են՝ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը՝ 50% բաժնետոմսով, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը՝ 25 տոկոս բաժնետոմսով, կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը՝ 25 տոկոս բաժնետոմսով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.