«Մատենա» միջազգային դպրոցն առաջնորդության նոր դասընթաց է սկսում Արցախի մասնագետների համար
«Մատենա» միջազգային դպրոցը սկսում է ևս մեկ դասընթաց՝ Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտներում աշխատող այն մասնագետների համար, որոնք ցանկանում են զարգացնել առաջնորդության հմտությունները և ստանձնել պատասխանատվություն իրենց բնագավառում, կազմակերպությունում կամ թիմում: Ապրիլի 3-ից մեկնարկել է դասընթացի մասնակցության հայտերի ընդունումը, որը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը։ Մասնակցության հայտը հնարավոր է լրացնել առցանց եղանակով։
Ընդունելությունն անցկացվելու է 2 փուլով՝ գրավոր և բանավոր: Առաջին խմբի համար նախատեսված դասընթացը տեղի է ունենալու մայիսի 6-ին և 7-ին` Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում: Արցախի ծրագրերի բոլոր մասնակիցներն ամբողջական կրթաթոշակ կստանան «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից։
«Մատենա» դպրոցի համահիմնադիր Ռուբեն Հայրապետյանը նշում է, որ ակնկալում են մասնակիցների ակտիվ հոսք՝ հաշվի առնելով Արցախում կազմակերպված նախորդ դասընթացների նկատմամբ մասնակիցների ցուցաբերած հետաքրքրությունը։ «Մենք տպավորված ենք մեր նախորդ հանդիպումներից և կարծում ենք, որ այս անգամ ևս դասընթացը կլինի հագեցած և օգտակար։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը թեև փոխեց մեր ծրագրերի ժամկետները, բայց ևս մեկ անգամ ընդգծեց դրանց կարևորությունը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցները չզրկվեն կրթություն և նոր գիտելիք ստանալու իրենց իրավունքից»,– ասում է Ռուբեն Հայրապետյանը։
Նշենք, որ սա արդեն «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ դասընթացն է Արցախում։ Վերապատրաստումների առաջին ծրագիրն անցկացվել էր 2022-ի նոյեմբերին՝ Արցախի պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար։ Դեկտեմբերին կազմակերպվել էր ծրագրի երկրորդ փուլը՝ պետական բարձր և միջին օղակների աշխատողների համար։
«Մատենա»-ի և «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համագործակցության արդյունքում Արցախում կրթական նման ծրագրերը կլինեն շարունակական։
**
«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը գործում է 2021 թվականից։ «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: «Մատենան» համագործակցում և համատեղ կրթական ծրագրեր է իրականացնում աշխարհի առաջատար համալսարանների և բիզնես դպրոցների հետ: «Մատենայի» առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը՝ նրանց համար, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում մշտապես ձգտում են կատարելագործման և գերազանցության:
Lragir.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.