Տեր-Պետրոսյան․ ՔՊ-ն պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Այս հայտարարությունն արել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը` անդրադառնալով Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին։
Ապրիլի 2-ին ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանը և Ասպրամ Կրպեյանը հայտնել էին, որ Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին: ԱԺ նախագահը չի հերքել, որ նման միջադեպ է եղել, բայց չի էլ հստակեցրել, թե ինչպես է արձագանքել իրեն դավաճան անվանած երիտասարդին։
«Թքել բառը (բացառությամբ բժշկության բնագավառի) ինքնին գռեհկաբանություն է և միանգամայն արգահատելի, երբ այն օգտագործվում է անգամ կենցաղային վեճերի պարագայում։ Բայց երբ այն հնչում է պետական բարձրագույն պաշտոնյաներից մեկի շուրթերից, առավելևս երբ նրա կողմից վերածվում է կոնկրետ գործողության, ապա դա արդեն պետության վերջն է։ Ինչ վերաբերում է դավաճան բառին, ապա այն ոչ թե կենցաղային հայհոյանք կամ անձնական վիրավորանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձել ոչ թե գռեհիկ խոսքով կամ թքելով, այլ կոռեկտ և հիմնավոր պատասխանով, մանավանդ, որ իշխանությունները տիրապետում են տեղեկատվության և պրոպագանդայի անսահմանափակ միջոցների»,– գրել է Տեր–Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում։
Նա ընդգծել է, որ աշխարհում չի եղել քիչ թե շատ դեմոկրատական որևէ պետության ղեկավար, որին իր քաղաքական հակառակորդները դավաճանի պիտակը չեն փակցրել։ ՀՀ առաջին նախագահը հիշեցրել է, որ ժամանակին իրենց քաղաքական հակառակորդների կողմից դավաճան են հռչակվել ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը (Արևելյան Եվրոպայի երկրները Սովետական Միությանը զիջելու համար), Հարի Տրումենը (Չինաստանի կոմունիստականացումը չկանխելու համար) և Բիլ Քլինտոնը (Ռուսաստանի հետ սիրաբանելու պատճառով իր երկրի ռազմական հզորությունը թուլացնելու համար)։
Լևոն Տեր–Պետրոսյանը շեշտել է` այդ անձանցից ոչ ոք իրեն դավաճան պիտակավորողների երեսին չի թքել, այլ անձամբ կամ իրենց համախոհների կողմից հիմնավոր փաստարկումներով հակադարձել է բոլոր նման մեղադրանքներին։
«Այժմ վերադառնանք Հայաստանի առաջնային մանդատով օժտված միակ ատյանի ղեկավար տխրահռչակ Ալեն Սիմոնյանի աններելի արարքին։ Ի դեպ, աններելին այս պարագայում սոսկ բառ չէ, այլ դրա տակ ենթադրվում է, որ Ազգային ժողովը, և առաջին հերթին վերջինիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Ես ամենևին չեմ չափազանցում, նրա արարքը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է, ինչը հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով։ Սա է միջազգային հանրության առջև մեր ժողովրդի պատիվը վերականգնելու միակ ելքը»,– գրել է նա։
Նախագահը ՀՀ հասարակությանը, քաղաքական ուժերին կոչ է արել միանալ այս նախաձեռնությանը և ոչ ամենևին զանգվածային միջոցառումների, ցույցերի, երթերի, այլ զուտ իրավական միջոցներով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».