«Հայրենիքը վտանգված է». ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է` Փաշինյանի հեռացման պահանջով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները և մի շարք այլ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման և Արցախի անկախության ճանաչման պահանջով։
Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում են «Միասին», «Հայրենիքը վտանգված է», «Միասին դեպի հաղթանակ» և այլ գրառումներով պաստառներ։
Բողոքի ակցիայի նպատակները սկզբում ներկայացրեց սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։
«Մենք նպատակ ունենք այսօրվա ձախորդ կառավարությանն ու իշխանավորներին հեռացնել իրենց աթոռներից։ Մեր երկրի դժբախտությունների պատճառը հենց այսօրվա իշխանությունն է։ Մենք նաև դիմում ենք ԱԺ–ին արդեն պարտադրանքի ոճով` ճանաչել Արցախի Հանրապետության ինքնուրույնությունը, անկախությունը։ Դիմում ենք նաև Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ գործնական քայլեր անելու համար, որովհետև այն Արցախի կյանքի ճանապարհն է»,– հայտարարեց Սերժ Սրապիոնյանը։
44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը, որը 2 օր առաջ է վերադարձել Սյունիքի մարզից («Որդիների կանչ» ՀԿ–ի անդամներն օրերս երթով գնացել են մինչև Տեղ գյուղ), նշեց, որ այսօր մեծ անհանգստության տեղիք կա Հայաստանի այդ հատվածների առնչությամբ։
«Այսօր, 5-րդ շարասյունը ղեկավարող գերագույն գլխավոր դահիճն իր ելույթներում հայտարարում է, որ մենք մենակ ենք մնացել և մեզ նոր պատերազմ է սպասվում։ Մենք գիտենք, թե սրանց մնալու պարագայում ում հետ ենք լինելու խրամատում։ Նրանք կրկնելու են 44-օրյայի սցենարը, հնարավորինս շատ տղա են մորթելու, շատ տարածքներ են հանձնելու, ներառյալ` Սյունիքը, Արցախը, Վայոց Ձորը, Վարդենիսն ու Սևանը, վերջում էլ՝ Երևանը։ Պետք է բոլորս անկոտրում կամք դրսևորենք, որպեսզի պայքարենք այնքան, ինչքան պետք է»,– ասաց Նաիրա Մելիքյանը։
Նա ընդգծեց, որ ներկայիս իշխանությանը հեռացնելու գործընթացն արագ չի լինելու և պետք է զինվել համբերությամբ ու պայքարել այնպես, ինչպես կպայքարեին իրենց տան, մոր ու զավակի համար։
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որի որդին` Վաչագանը, նույնպես զոհվել է 44-օրյա պատերազմում, հայտարարեց, որ հայն ազգովի դավաճանված է, քանի որ 2020 թվականի սեպտեմբերի 27-նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում արդար պայքար չի եղել։
Մանուկյանը վստահ է` դավաճանություն եղել է առաջին իսկ օրվանից, մտացածին կերպով ներկայիս իշխանությունն ազգին տարել է պարտության։
«Ես Վաչագանի զինվորն եմ և իմ որդու նման գնալու եմ մինչև վերջ։ Բոլոր դավաճանները պետք է կանգնեն արդարադատության առաջ, նրանք պատիժը կրելու են։ Դիմում եմ նաև ամբողջ հայությանը` ոտքի կանգնե՛ք, ափսոս է այս երկիրը»,– ասաց նա։
Հավելենք, որ Բաղրամյան պողոտայում, որտեղ տեղի է ունենում բողոքի ակիցան, բազմաթիվ ոստիկաններ կան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.