Последние новости

Երևանի նախկին քաղաքապետն նշանակվել է Փաշինյանի խորհրդական

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոր պաշտոն է ստացել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել վարչապետի խորհրդական նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Սարգսյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք` Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մարտի 17–ին։ Նա քաղաքապետ էր ընտրվել Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ