Նարիշկին․ Արևմուտքը Վրաստանին ստիպում է 2-րդ ճակատ բացել ընդդեմ Ռուսաստանի
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Արևմուտքը Վրաստանին ստիպում է հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ:
«Մենք տեսնում ենք Վաշինգտոնի, Բրյուսելի, Լոնդոնի համառ փորձերը՝ համոզելու վրացական ղեկավարությանը, այսպես կոչված, երկրորդ ճակատը բացելու անհրաժեշտության հարցում: Նրանք Վրաստանի ղեկավարությանը համոզում են, որ հիմա ճիշտ պահն է, երբ հնարավոր է վերականգնել վերահսկողությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների նկատմամբ»,- ասել է Նարիշկինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ երեքշաբթի Մինսկում կայացած հանդիպմանը։ Նրա խոսքերը մեջբերում է ԲելՏա պետական գործակալությունը։
Նարիշկինի խոսքով՝ արևմտյան երկրների մտադրությունն Ուկրաինային օգնելն է. նրանք տեսնում են, որ մարտադաշտում իրավիճակը Ուկրաինայի օգտին չէ, ուստի Վրաստանին ստիպում են ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի Դաշնության հետ։
«Այս առումով կարելի է հիշել նաև Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ զանգվածային անկարգություններ՝ կապված Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման հետ։ Այս անկարգությունները հիմնականում աջակցվել կամ նույնիսկ նախաձեռնվել են Վաշինգտոնից և Լոնդոնից՝ հասարակական կազմակերպությունների միջոցով», - ասել է Նարիշկինը:
Tert.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: