Յուն ՖԱՆ․ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴՌՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ ԿԲԱՑՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Չինաստանը և Հայաստանը լավ ընկերներ և լավ գործընկերներ են։ Չինաստանը պատրաստ է ձեռք ձեռքի տված աշխատել Հայաստանի հետ և առաջ շարժվել, ներկայացնել իր զարգացման փորձը՝ ի շահ երկու երկրների և երկու ժողովուրդների: Այս մասին իր հոդվածում, որի մի մասը վերաբերում է հայ– չինական հարաբերություններին, գրել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը։
«Բարեկամության համար հեռավորություններ չկան, մտերմությունը պահպանվում է նույնիսկ հազար մղոն հեռավորության վրա։ Չինաստանի և Հայաստանի միջև փոխանակումները երկար տարիների պատմություն ունեն։ Հայաստանը գտնվում է եվրասիական տարածաշրջանի կենտրոնում և պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել հնագույն Մետաքսի ճանապարհին: Այս առևտրային ուղին դարձավ հին Չինաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև առևտրային և մշակութային փոխանակման կարևոր օղակ»,– գրել է նա։
Դեսպանը հիշեցրել է, որ 2009 թվականից ի վեր Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։ Ըստ չինական կողմի վիճակագրության` 2022 թվականին Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է առավելագույն ցուցանիշի՝ կազմելով 1,758 միլիարդ դոլար, տարեկան կտրվածքով աճելով 39,4 %-ով։
«Ներկայումս հաջողությամբ առաջ են մղվում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի» կառուցումը, ենթակայանների վերափոխումը, ֆոտովոլտային էլեկտրոկայանների կառուցումը և այլն, որոնք դրական ներդրում են երկրի տնտեսական զարգացման գործում»,– հավելել է նա։
Ֆան Յոնգը նշել է, որ հանդիսանալով 1,4 միլիարդ բնակչություն ունեցող մեծ շուկա, որտեղ միջին եկամուտ ունեցող բնակչության քանակը կազմում է 400 միլիոն և ավելի, Չինաստանի դռներն ավելի ու ավելի կբացվեն, իսկ համագործակցության հնարավորությունները կընդլայնվեն։
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանն առաջին երկրներից է, որն աջակցել և մասնակցել է «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցմանը։
Իսկ ներկայումս, ըստ դեսպանի, Չինաստան-Հայաստան հարաբերությունները գտնվում են ավելի բարձր նոր սկզբնակետում և ստեղծում են զարգացման նոր հնարավորություններ։
Նա վստահություն է հայտնել, որ երկու կողմերի համատեղ ջանքերով Չինաստանի և Հայաստանի փոխհարաբերություններն ավելի պայծառ ապագա կունենան՝ վստահ և հասուն շեշտադրմամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 15:00
Только что завершился крупный обмен пленными между Россией и Украиной. Об этом в соцсетях написал президент США Дональд Трамп.
-
2025-05-23 14:57
Россия искренне желает успеха Армении и Азербайджану в заключении мирного договора. Об этом заявил министр иностранных дел РФ Сергей Лавров на конференции высокого уровня, посвященной историческим южнорусским землям.
-
2025-05-23 14:55
"ФактИнфо" стали известны новые подробности беспрецедентной кражи из здания главного управления по расследованию экономических преступлений и контрабанды Следственного комитета(СК) Армении 590 000 долларов США, хранившихся как вещественное доказательство.
-
2025-05-23 14:53
Вопрос о легитимности Владимира Зеленского будет иметь принципиальное значение, когда дело дойдет до подписания мирного соглашения с Украиной. Об этом заявил министр иностранных дел РФ Сергей Лавров, передает «Российская газета».