Последние новости

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ-1, ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ-2. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒՆԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ, ԲԱՅՑ ԱՅԴՊԻՍԻՔ ՉՈՒՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Ռեժիմի պարագլուխը շարունակում է տարածքներ հանձնել

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ավելի ճիշտ՝ դեկտեմբերի 18-ին Վաղարշակ Հարությունյանը մեկնեց Գորիս, որտեղ պահանջեց, որ հայկական ստորաբաժանումները հետ քաշվեն Գորիսից ու Մեղրիից, ադրբեջանցիներին թողնելով Կովսականը (Զանգելան) և Սանասարը (Կուբաթլու)։ Դա տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ բոլորը խոսում էին այն դրույթի մասին, որ զորքերը մնում են եռակողմ հայտարարության ստորագրման պահին ունեցած դիրքերում։

Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այդ առնչությամբ հայտարարեց, որ նշվածից բացի՝ կա նաև այլ դրույթ: Դրա բովանդակությունը հանգում է նրան, որ ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգահեռ՝ հայկական զինված ուժերը դուրս են բերվում տարածքներից։

Նրա խոսքերով, այն ամենը, ինչ տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, ամրագրված է հենց հայտարարությամբ։ Հակոբյանը վկայակոչեց փաստաթղթի այն դրույթը, որ ՀՀ զինված ուժերը պետք է գտնվեն միայն ՀՀ պետական սահմանին։ Երբ գեներալին հարցրեցին, թե այդ դեպքում որտեղ են գտնվում Մեղրիի և Գորիսի դիրքերը, նա պատասխանեց. «Իմ բարբառով Կովսականն ու Սանասարն Արցախ են, իսկ Նիկոլի բարբառով Արցախն Ադրբեջան է»: Այս առնչությամբ ուզում եմ հիշեցնել կառավարության նիստում Փաշինյանի խոսքերը՝ հայկական ստորաբաժանումների դուրսբերմանն ընդդիմության արձագանքի վերաբերյալ. ռեժիմի պարագլուխը ծաղրալից անդրադարձավ շրջաններից մեկի հայկական անվանը, թե՝ «էդ ինչ Սանասար-Բաղդասար է»։

Զինված ուժերի դուրսբերման մանրամասները ժողովրդից թաքցրեցին ճիշտ այնպես, ինչպես 2023 թվականի ապրիլի 1-ից ճանապարհը փոխելու պայմանավորվածությունների իրականացման հնարավոր հետևանքները։ «Քարտեզների հետ կապված խառնաշփոթի» պատճառով ադրբեջանցիները մարտի 31-ին մինչև 300 մետր առաջ եկան սահմանի 5 հատվածներում և այս պահին զբաղված են հենակետերի կառուցմամբ։ Փաշինյանը շարունակում է տարածքներ հանձնել, քարտեզների խառնաշփոթը լոկ պատրվակ է: Կապիտուլյանտը հրաժարվեց կռվել Սև լճի 30 տոկոսի համար և հաստատ չի կռվի 5 սահմանամերձ հատվածներում 300 մետրի համար։ Մարտի 31-ին Տեղ գյուղի բնակիչները դեմ առ դեմ հանդիպեցին ադրբեջանցիներին։ Երբ 2021 թվականի մայիսի 12-ին զավթիչները հայտնվեցին Սյունիքում Իշխանասարի բարձունքի մոտ, նրանց առաջինը տեսան հովիվները։ Այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել ռեժիմի պարագլխի հայտարարությունը. «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է»։ Մարտի 31-ին այդ հայտարարության մասին հիշեցին ոչ այլ կերպ, քան որպես զավթիչներին Փաշինյանի տված ուղղորդում…

Հայ հասարակությունը մեծ ուշացումով իմացավ այն մասին, որ Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայից առաջ ՀՀ կառավարությունը ՀԱՊԿ-ից ստացել է փաստաթղթեր՝ ագրեսիայի սցենարի մանրամասն նկարագրությամբ, սակայն Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկել, մերժելով զորավարժություններ անցկացնելու առաջարկը, որից հետո հայկական տարածքում կմնային ժամանակակից զենքի բազմաթիվ միավորներ: Դա կարող էր փրկել հարյուրավոր հայկական կյանքեր…

Կովսականից և Սանասարից հայկական ստորաբաժանումների դուրսբերմանը հաջորդեց 2021 թվականի մայիսի 12-ի սողացող բռնազավթումը, որը շարունակվում է առ այսօր, քանզի Փաշինյանը «չի տեսնում զիջումների սահմանները»։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունեց, որ զավթիչների վերահսկողության տակ է գտնվում ՀՀ տարածքի 150 քառ.կմ: Կապիտուլյացիա-1-ի ստորագրումից հետո Նիկոլը ծվարեց ՊՆ բունկերում, որից հետո հայ հասարակությանը ներկայացրեց մի փուչ խզբզոց՝ 6-ամսյա ժամկետով ճանապարհային քարտեզի անվան տակ, և սկսեց նեղանալ «կապիտուլյանտ» մականունից։

Պատրաստ է «խաղաղության համաձայնագիր» կնքել ցեղասպանություն ծրագրողի հետ

Վերջերս կառավարության նիստում Փաշինյանը վճռականորեն հայտարարեց ավելի վաղ բարձր մակարդակով ստորագրված փաստաթղթերի հիման վրա «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու պատրաստակամության մասին: Խոսելով «խաղաղության համաձայնագրի» մասին՝ Փաշինյանը նկատի ունի սահմանազատում Ալիևի պայմաններով, Թուրքիայի հետ սահմանի բացում, ինչպես նաև, հնարավոր է, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում ինչ-որ սոուսի տակ, որպեսզի ժողովուրդն անմիջապես չհասկանա, թե ինչի մասին է խոսքը, ինչպես դա եղավ Կովսականից և Սանասարից զորքերի դուրսբերման, ինչպես նաև մարտի 31-ին ադրբեջանցիների առաջխաղացման պարագայում։

Կառավարության նիստում Նիկոլը ստեց, թե զավթիչները նոր դիրքեր չեն գրավել, որից հետո հայտնվեց ԱԱԾ հայտարարությունը, որում հակառակն էր պնդվում: Համանման սուտ հնչեցրեց ռեժիմը 2022 թվականի սեպտեմբերյան 3-օրյա ագրեսիայից հետո։ Արդյունքում պարզվեց, որ ադրբեջանցիները զբաղեցրել են մինչև 50 ռազմավարական դիրքեր։ Այսօր Փաշինյանը պատրաստ է «խաղաղության համաձայնագիր» ստորագրել նրա հետ, ով, իր իսկ բնորոշմամբ, ծրագրում է հայերի ցեղասպանություն։

Ընդդիմությունն ու անկախ վերլուծաբանները մատնանշում են Փաշինյանի և Ալիևի գործողությունների համաձայնեցվածությունը։ «Ադրբեջանցիները հայ ժողովրդին սպառնում են սահմանի վրա, իսկ իշխանությունը՝ երկրի ներսում, հնարավոր պատերազմի մասին խոսակցություններով։ Այդ կերպ ժողովրդին բերում են այն մտքին, թե պետք է խաղաղություն կնքել»,- փաստեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Խոսքը, ինչպես ընթերցողն արդեն կռահեց, ամեն գնով կնքվող խաղաղության մասին է, ինչը նշանակում է կապիտուլյացիա-2՝ է՛լ ավելի ողբերգական հետևանքներով, քան այն, ինչ տեղի ունեցավ 2020թ.նոյեմբերի 9-ից հետո և շարունակվում է առ այսօր։

Արևմուտքն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չսահմանեց սեպտեմբերյան ագրեսիայից հետո, թեև ինքնիշխան պետության սահմանների դեմ ագրեսիան ռազմական հանցագործություն է: Ալիևը գիտի, որ այսօր իր ձեռքերն ազատ են, իսկ Բլինքենի ու Միշելի հեռախոսազանգերը զուտ ձևականություն են, ինչն անմիջական կապ չունի տեղում ծավալվող իրադարձությունների հետ։ Փաշինյանը փորձում է գրավել հավաքական Արևմուտքի ուշադրությունը ռուսատյաց հիստերիայի սրմանն ուղղված ջանքերով։ Արևմուտքը չի թաքցնում, որ դա իրեն դուր է գալիս, ուստի առաջիկայում կլինի հեռախոսազանգերի նոր չափաբաժին, ոչ ավելին։ Ադրբեջանն իր հերթին փորձում է ի շահ իրեն օգտագործել հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ ցածր մակարդակը։

Մելիք-Շահնազարյանի կանխատեսմամբ՝ հայ-ռուսական ռազմական համագործակցության փլուզման գործում Փաշինյանի «ձեռքբերումները» ամենաբացասական հետևանքներն կունենան։ «Ռուսական կողմը Հայաստանին վերաբերող հարցերում անգործություն ցուցաբերելու հնարավորություն է ստացել։ Օրինակ, եթե նոր խնդիր առաջանա, ՌԴ-ն կարող է չմիջամտել՝ պատճառաբանելով, որ Հայաստանի իշխանությունները հանդես են գալիս իր դեմ, ուստի թող իրենք լուծեն իրենց խնդիրները։ Իշխանությունների քաղաքականության հետևանքն են տարածքային կորուստներն Արցախում և կրակոցները Հայաստանի սահմանամերձ շրջաններում»,- ընդգծեց քաղաքագետը։

Ռուսաստանում հիշում են Ալիևին 2016-ի քառօրյա պատերազմի «հրահրելու» հետ կապված Փաշինյանի մեղադրանքները, ինչպես նաև այն, թե ինչպես 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը մերժեց ռազմական գործողությունները դադարեցնելու Պուտինի առաջարկը մտացածին պատրվակով, թե իբր՝ Ալիևը պնդում է ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի։ Կարելի է կարծել, թե ադրբեջանցիները վերադառնալու էին հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող քաղաք։ Իրականում պայմանավորված պատերազմի արդյունքները ենթադրում էին Շուշիի և Հադրութի հանձնումը։

Ինչ վերաբերում է ներկայիս ռուսատյաց հիստերիային, ապա դրա հետևում Մոսկվան տեսնում է հավաքական Արևմուտքի ականջները, դրանից բխող բոլոր հետևանքներով։ 44-օրյա պատերազմի վերաբերյալ Փաշինյանը, հիշեցնեմ, հայտարարեց, թե ցանկացած ելքի դեպքում չպետք է մեզ պարտված համարենք։ Առջևում կապիտուլյացիա-2-ն է։ Եթե Փաշինյանը վստահ խոսում է «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու պատրաստակամության մասին, ուրեմն նրան հայտնի է փաստաթղթի վերջնական խմբագրման բովանդակությունը։ Իսկ ի՞նչ եղավ իր խոստումը. դուրս գալ Հանրապետության հրապարակ և ժողովրդին ներկայացնել փաստաթղթի բովանդակությունը։ Չէ՞ որ խոստացել էր այդպես վարվել։ Թե՞ Պրահան չեղարկել է բոլոր պայմանավորվածությունները ագորայի հետ:

«Եթե Մոսկվան երաշխիքներ տար, որ իր վերահսկողության տակ «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում Փաշինյանը կպահպանի իր դիրքերը վարչապետի պաշտոնում, ապա ՌԴ-ի հետ այսօր ոչ մի խնդիր չէր լինի, բայց այդպիսի երաշխիքներ չեն տալիս ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը։ Երբ Փաշինյանն ասում է, թե Հայաստանը խնդիրներ ունի դաշնակիցների հետ, դա սուտ է, քանզի իր գոյությամբ մեր երկիրն այսօր պարտական է Ռուսաստանին և Իրանին։ Դաշնակիցների հետ խնդիրներ ունեն ռեժիմն ու դրա պարագլուխը։ Փաշինյանին չեն վստահում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Արևմուտքում։ Բոլորն էլ գիտեն, որ նրա գլխավոր խնդիրը իշխանության պահպանումն է, այլ ոչ թե Հայաստանի ու Արցախի ապագան»,- ընդգծել է քաղաքագետ Բենիամին Միրզոյանը։

Հայաստանի դաշնակիցների հետ Փաշինյանն ակտիվորեն փչացնում է հարաբերությունները՝ հաճոյանալով հավաքական Արևմուտքին, հուսալով անձնական անվտանգության երաշխիքներ ստանալ Լոնդոնից և Վաշինգտոնից՝ կապիտուլյացիա-2-ի ստորագրման դեպքում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • "ЧУДО ТРАМПА" – ЭТО СОГЛАСИЕ ПАШИНЯНА НА РАСЧЛЕНЕНИЕ СЮНИКА В УПАКОВКЕ ПЕРЕАДРЕСАЦИИ ПОЛНОМОЧИЙ ПО КОНТРОЛЮ…
    2025-07-31 08:51

    В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…

  • ЗАВТРА НЕ ПРОСТИТСЯ!..
    2025-07-30 10:34

    20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.

  • НИКОЛ ЛГАЛ, НИКОЛ ЛЖЕТ, НИКОЛ БУДЕТ ЛГАТЬ
    2025-07-30 08:42

    5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".

  • 7 ЛЕТ НАЗАД ПЛЮНУЛ В КОЛОДЕЦ, ИЗ КОТОРОГО ПЬЕТ СЕГОДНЯ…
    2025-07-28 09:51

    Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ