«Թաթոյան» հիմնադրամ․ «Էկոակտիվիստները» գործում են Ադրբեջանի կառավարության հովանավորությամբ
Կատարվածը կրկին ապացուցում է, որ Ադրբեջանի կառավարության գործակալները՝ «էկոակտիվիստները», Արցախում ստեղծում են լրջագույն խնդիրներ ու այդ համատեքստում շինծու մարդասիրական քայլերով փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը։ Այս մասին ասվում է «Թաթոյան» հիմնադրամի տարածած հայտարարությունում:
«Արցախի կյանքի ճանապարհը փակելու 114-րդ օրը՝ ապրիլի 4-ին , ադրբեջանական կառավարության գործակալները ահաբեկել են Գորիսից Ստեփանակերտ գնացող 27 քաղաքացիներին ու խոչընդոտել նրանց տեղաշարժը։
1. Ադրբեջանական «էկոակտիվիստները» ներխուժել են մեքենաներ, ահաբեկել ու սպառնացել են մարդկանց։
2. Ադրբեջանական կողմը նշում է, որ մեքենաներում եղել են տղամարդիկ` իբր փորձելով արդարացնել իրենց արարքը: Ապացույցները վկայում են, որ Ստեփանակերտ գնացողների մեջ եղել են բացառապես Արցախի քաղաքացիներ, մեծամասամբ տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձիք։ Կատարվածի հետևանքով վատացել է 4 կանանց ինքնազգացողությունը։
3. Արցախ մուտք գործելու հնարավորություն տալու համար ադրբեջանական «էկոակտիվիստները» ապօրինաբար առաջ են քաշել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն» և ստուգել բոլոր անձանց։
5. Կատարվածը կրկին ապացուցում է, որ Արցախի կյանքի ճանապահը փակած «էկոակտիվիստները» կապ չունեն շրջակա միջավայրի կամ բնության պահպանության հետ։
6. Այդ «էկոակտիվիստները» գործում են ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ ու նրանց հովանու ներքո, հետապնդում են քաղաքական նպատակներ: Նրանց մի մասն էլ կա´մ գործող ու նախկին զինվորականներ են, կա´մ աշխատում են ադրբեջանական իշխանության մարմիններում:
7. Արցախի կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստները» հայերի հանդեպ լցված են ատելությամբ, զբաղված են ադրբեջանական իշխանությունների թշնամանքի քարոզով: Ավելին՝ արգելելով մարդկանց մուտքը Արցախ, ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունները իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն։
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ գնացող մեքենաները, ստեղծված իրավիճակում, ստիպված վերադարձել են Գորիս։
Մարդիկ զրկվել են իրենց ընտանիքներին միանալու հնարավորությունից։
Կատարվածը կրկին ապացուցում է, որ Ադրբեջանի կառավարության գործակալները՝ «էկոակտիվիստները», Արցախում ստեղծում են լրջագույն խնդիրներ ու այդ համատեքստում շինծու մարդասիրական քայլերով փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը։
Կատարվածի մասին բոլոր մանրամասներն ու տեղեկությունները Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը քննարկել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որը հաստատել է տեղեկությունները։
Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստների» իրական մտադրությունների, նրանց հայատյաց քաղաքականության ու ադրբեջանական իշխանությունների հետ ուղիղ կապի մասին բոլոր փաստերը Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էին 300-էջանոց զեկույցում, որը ուղարկվել է միջազգային կառույցներին։
Այս հայտարարությունը նույնպես կուղարկվի միջազգային կառույցներին:
Զեկույցի հղումը՝»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 19:30
Доктор социологических наук, профессор, автор книги «Мятежный Карабах» Виктор Кривопусков, возглавлявший российскую организацию «Россотрудничество» по связям с Арменией, сегодня входит в число нежелательных персон для нынешней армянской власти. В 2023 году ему, как и многим другим российским деятелям, был запрещён въезд в Армению. Тем не менее, Кривопусков продолжает поддерживать контакты с армянскими общественными деятелями и внимательно следит за событиями в стране, сообщает издание Hraparak.am и задает эксперту несколько вопросов.
-
2025-06-26 19:21
Уничтожение Николом Пашиняном патриотических сил в Армении играет на руку Азербайджану, нацелившемуся на поглощение страны. Сокрушаться ли по этому поводу России? На эту тему рассуждает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-26 18:42
Бывший депутат Национального Собрания Армении Самвел Фарманян обратился с «вынужденным публичным запросом» к своим оппозиционным коллегам. В заявлении он подчеркнул необходимость срочного и четкого объединения оппозиционного поля и обозначил два ключевых условия, при выполнении которых возможна настоящая общественно-политическая мобилизация.
-
2025-06-26 18:37
Где сегодня находится подлинная независимость Армении?В последние годы официальные власти регулярно заявляют о независимости страны, делая это с особым пафосом. Однако эти заявления являются, пожалуй, самой крупной манипуляцией, когда-либо звучавшей в политической жизни Армении. Об этом на своей странице в социальной сети Facebook пишет член Верховного Органа Республиканской Артак Закарян.