Politico․ Մակրոնը չի կարողացել համոզել Սի Ծինփինին փոխել դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել ստիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին փոխել իր դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Politico թերթի տեղեկությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո ուկրաինական հակամարտության վերաբերյալ դիրքորոշումը փոխելու նշաններ ցույց չտվեց»,- ասվում է ամերիկյան հրատարակության եվրոպական տարբերակում։
Պարբերականի տվյալներով՝ Մակրոնը Չինաստանի նախագահին կոչ է արել դատապարտել «Ռուսաստանի ագրեսիան»։ Բայց Սի Ծինփինն իր հայտարարություններում ընդհանրապես չի հիշատակել Ռուսաստանը։
Պարբերականը նաև ուշադրություն է հրավիրել Ֆրանսիայի նախագահի` արարողակարգի կանոնների խախտման վրա. մամուլի ասուլիսին նա գրեթե երկու անգամ ավելի շատ է խոսել, քան Սի Ծինփինը, որն ընդունել է իրեն։ Մակրոնի ելույթի ժամանակ Չինաստանի առաջնորդը երբեմն անհամբեր ու նյարդայնացած հառաչել է։
Ինչպես նշել են Ելիսեյան պալատում, Ֆրանսիայի նախագահի եռօրյա այցը Չինաստան կարելի է հաջողված համարել, եթե Սի Ծինփինը Վլադիմիր Զելենսկուն Մոսկվայի հետ երկխոսության կոչ անի։ Փարիզը կարծում է, որ Չինաստանը միակ պետությունն է աշխարհում, որն ի վիճակի է անմիջապես և արմատապես ազդել Ուկրաինայի հակամարտության ընթացքի վրա։
Փետրվարի սկզբին Պեկինն առաջարկել էր ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիր։ Այն ներառում է 12 կետ, այդ թվում՝ հրադադարի կոչեր, անվտանգության ոլորտում բոլոր երկրների օրինական շահերի նկատմամբ հարգանք, Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի հաղթահարում։ Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այս պլանի շատ կետեր կարելի է հիմք ընդունել, երբ պատրաստ լինեն դրան Արևմուտքում և Կիևում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.