ԱՀ պետնախարար․ Արցախի շուկայում ձևավորվել էր մանրածախ պարենային ապրանքների բավականին մեծ գնաճ
2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչը Արցախում ապրող մարդկանց համար ծնել է բազմաթիվ խնդիրներ: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ԱՀ Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Նման իրավիճակները սկսում են մարդկանց դրդել իրենց առջև ծառացած խնդիրների լուծման տարաբնույթ քայլերի, այդ թվում անօրինական: Իսկ նման արարքների խիստ պահանջարկը ունակ է գտնելու նաև հանցակից, օժանդակող:
Վերջին շրջանում շուկայում ձևավորվել էր մանրածախ պարենային ապրանքների բավականին մեծ գնաճ, ինչը պայմանավորված էր մի խումբ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացված անօրինական գործողություններով:
Այդ անընդունելի երևույթին վերջ տալու համար Արցախի Հանրապետության կառավարությունը և իրավապահ մարմինները բավականին մեծ աշխատանք են կատարել, որին միացել են նաև Արցախում ռուսական խաղաղապահ ուժերը, այդ թվում նրանց կազմում ընդգրկված ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Այս առումով մեր համագործակցությունը արդեն բավականին արդյունքներ է ապահովել, համատեղ մշակվել և շարունակաբար մշակվում են հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու և դրանց կատարմանը նպաստող պայմանները վերացնելու քայլերը:
Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ծառայողների ջանքերը, որոնք էականորեն նպաստեցին իրավիճակի համեմատական կարգավորմանը:
Այս ուղղությամբ համատեղ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և տևելու են այնքան ժամանակ, մինչև մեզանում ամբողջությամբ արմատախիլ արվի այդ արատավոր երևույթը»,-գրել է նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 14:49
Тема «Зангезурского коридора», прокладывания которого через территорию Армении после второй карабахской войны продолжает добиваться Азербайджан, в последние дни вновь стала актуальной. Это произошло с подачи Турции.
-
2025-07-07 14:04
В Твери накрыли азербайджанскую ОПГ, которая занималась торговлей контрафактными сигаретами и алкоголем, сообщает Телеграмм-канал «Многонационал».
-
2025-07-07 14:02
Защита арестованного архиепископа Баграта Галстаняна в ближайшие дни представит несколько судебных исков о клевете в адрес владыки.
-
2025-07-07 14:00
В Баку в День Ашура у шиитов отобрали траурные флаги и осквернили, обращает внимание иранист Вардан Восканян, сообщает ФактИнфо.