Արցախից ևս 12 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի ԲԿ-ներ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 276 հիվանդ։
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.