Последние новости

Չավուշօղլու․ Անհրաժեշտ է շտապ կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Թուրքիան անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շտապ խաղաղության պայմանագիր կնքվի, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Մենք կողմ ենք, որպեսզի շտապ խաղաղության պայմանագիր կնքվի երկու երկրների միջև։ Կշարունակենք խորհրդակցություններն այդ հարցով, այդ թվում Ռուսաստանի հետ»,- ասել է նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ