ԱՄՆ պետքարտուղարը նշել է Ուկրաինայի հակահարձակման ժամկետի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի շարք ԶԼՄ-ների հարցազրույցում կարծիք է հայտնել Ուկրաինայի իշխանությունների՝ Ռուսաստանի զավթած բոլոր տարածքները, ներառյալ Ղրիմն ազատագրելու հայտարարությունների վարեբերյալ։
«Այդ որոշումները պետք է կայացնի Ուկրաինան։ Ուկրաինան դեմոկրատիա է։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանատվություն է կրում երկրի ղեկավարության համար։ Բայց նաև պետք է բաց լինի ուկրաինացիների կամքի առջև»,- ասել է Բլինքենը Funke մեդիա-խմբի թերթերին և «Ouest-France» ֆրանսիական թերթին։
ԱՄՆ-ը պարտավորվել է շատ երկրների հետ միասին օգնել Ուկրաինային իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը պաշտպանելու գործում, ասել է նա։
«Դեռ հայտնի չէ, թե ինչպես կզարգանա դա առաջիկա շաբաթներին և ամիսներին»,- ասել է Բլինքենը։
Ուկրաինայի գործընկերները երկու նպատակ ունեն, ասել է Բլինքենը հարցազրույցում։ «Մեկը՝ մեր ուժերի սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի օգնենք Ուկրաինային շարունակել հետ բերել տարածքները»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։ Դա ներառում է հակահարձակումը, որը, հավանաբար, կսկսվի առաջիկա շաբաթներին, հաղորդել է գերմանական NTV ԶԼՄ-ն։
«Երկրորդ՝ Ուկրաինային պետք է աջակցություն ցուցաբերվի նրա միջնաժամկետ և երկարաժամկետ պոտենցիալի ավելացման հարցում»,- ասել է նա։
«Քանի դեռ Ռուսաստանը չի փոխել ուղեգիծը, մենք կապահովենք աննախադեպ ճնշման պահպանումը պատժամիջոցներով և արտահանման վերահսկմամբ»,- ասել է Բլինքենը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: