Միշուստին․ Անցած տարի ԵԱՏՄ-ի երկրների ապրանքաշրջանառությունը ավելացել է 15 տոկոսով
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրներն ակտիվորեն ավելացնում են ապրանքաշրջանառությունը, միայն անցած տարի այն ավելացել է 15 տոկոսով։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ հինգշաբթի Պետդումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Ի՞նչ է այսօր ԵԱՏՄ-ն։ 180 մլն մարդ և ավելի քան 2 տրլն դոլարի ՀՆԱ։ Եվ իհարկե, նա ապացուցել է իր արդյունավետությունը՝ արձագանքելով մարտահրավերներին։ Համավարակից մինչև, այսօրվա դրությամբ՝ այն ոչ պարզ իրավիճակը, որում հայտնվել ենք Բելառուսի հետ՝ պատժամիջոցային ճնշման հետ կապված։ Եվ իհարկե, այսօրվա դրությամբ՝ ապրանքաշրջանառության աճը պատասխանն է այդ թվում և պատժամիջոցների ճնշմանը։ 15 տոկոսով ավելացել է 2022թ., 80 մլրդ դոլար»,- նշել է նա։
Միշուստինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ապրանքաշրջանառությունը միայն Հայաստանի հետ անցած տարի ավելացել է 83 տոկոսով։ Առևտրի ծավալը Ղրղըզստանի հետ ավելացել է 37 տոկոսով։ «Սա արդյունքն է այդ թվում նաև տնտեսական և մարդասիրական կապերի և փոխգործակցելու հնարավորությունների»,- ասել է ՌԴ վարչապետը։
Նա հիշեցրել է, որ 2023թ. Ռուսաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում։ Նա տեղեկացրել է, որ հունիսին ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Սոչիում հանդիպումներ կունենան, որտեղ «մանրամասն կխոսեն ապագայի մասին»։ «Կմտածենք համատեղ նախագծերի մասին, դրանք առաջին հերթին վերաբերում են արդյունաբերական կոոպերացիային, տնտեսական կոոպերացիային, ֆինանսական ենթակառուցվածքի ստեղծման հետ կապված հարցերին՝ հաշվարկներ իրականացնելու համար, տնտեսական անկախության հարցերին. այս ամենը մեր օրակարգում է»,- ասել է ՌԴ վարչապետը։
Միշուստինն առանձին հիշատակել է այդ երկրների հետ հումանիտար կապերի մասին, պատմական անցյալի, ժողովուրդների հոգևոր մերձության և ընդհանուր լեզվի մասին։ Նա հիշեցրել է, որ 2023-ը ԱՊՀ-ում հայտարարվել է Ռուսաց լեզվի տարի։ «Եվ մենք ուրախանում ենք, որ կարող ենք այն երեխաների հետ, որոնք ռուսերեն են սովորում այդ երկրներում, շփվել միասնական մշակութային կոդով»,- ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.