Լավրով․ ՌԴ-ն հույս ունի, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն խանգարի Անդրկովկասում կարգավորմանը
Ռուսաստանը ակնկալում է, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն խանգարի Անդրկովկասում կարգավորմանը։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հուսով ենք, որ մեր որոշ արտատարածաշրջանային գործընկերներ չեն խանգարի այդ գործընթացներին (Անդրկովկասում կարգավորումը՝ խմբ․ ՏԱՍՍ), կողմերին կկողմնորոշեն ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների խստիվ իրականացմանը»,-ասել է նա։
Նախարարն ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունները «շարունակում են հիմնական հիմք լինել աշխատանքի շարունակման համար»։
Ռուսաստանը, Լավրովի խոսքով, հանդես է գալիս տարածաշրջանում գտնվող երկրների համագործակցության խորացման օգտին։ «Մենք ողջունում ենք մեր աջակցությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը, ողջունում ենք տարածաշրջանում տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման և, իհարկե, Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնմանն ուղղված ջանքերը»,- նշել է ԱԳ նախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: