Մանուկյան․ Ադրբեջանցին եկել-տեսել է՝ այդտեղ մարդ չկա, հասել են Տեղ գյուղի սահմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որն օրերս է վերադարձել Սյունիքի Տեղ համայնքից, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե իր տեղեկություններով ինչպես է ստացվել, որ ադրբեջանական կողմն առաջ է եկել։
Նա թղթի վրա գծագրելով ցույց տվեց, թե ինչ է տեղի ունեցել Տեղ գյուղում։
«Գրավոր կամ բանավոր պայմանավորվել են, որ մի կողմում պետք է տեղակայվեն հայ սահմանապահները, մյուս կողմում՝ ադրբեջանցիները: Առնվազն մի քիչ խելք ունեցող մարդը, երբ նման բան է պայմանավորվում, կանխարգելիչ քայլեր է անում, որ իր սահմանապահներն այդ կետերում նստեն: Ի՞նչ է կատարվել. ադրբեջանցին եկել է և տեսել՝ այդտեղ մարդ չկա... Նրանք առաջ են եկել ու հասել Տեղ գյուղի ահմանին՝ գրավելով հայկական տարածքներ, հանդեր, գյուղացիների ունեցվածքը»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` այս ամենից հետո, թե ինչ են բանակցում ադրբեջանական կողմի հետ, հայտնի չէ։ Նշում է` անհրաժեշտ էր պաշտպանիչ քայլեր ձեռնարկեին, որ ադրբեջանցին չկարողանար առաջ գալ։
Ըստ նրա` ցավոք, երեք տարվա դառը փորձը կա` որտեղ թուրքերը նստում են, շատ դժվար է լինում նրանց հանել այնտեղից: Ամեն դեպքում, այս իշխանությունների դեպքում անհնար է լինում դա անել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 12:12
Идея пантюркизма никогда не получала и сейчас не получает однозначного одобрения всех сверхдержав с учетом вытекающих из этого необратимых последствий. Об этом на своей странице в «Facebook» написал бывший министр юстиции Армении Геворк Даниелян.
-
2025-07-16 11:40
Генпрокуратура Армении намерена отобрать у правительства Нагорного Карабаха здание представительства НК в Ереване.
-
2025-07-16 11:38
В Армении в результате сильного ветра вечером 15 июля зафиксировали 10 чрезвычайных происшествий. Об этом сообщает Спасательная служба МВД.
-
2025-07-16 11:38
Министр окружающей среды Армении Акоп Симидян освобожден от занимаемой должности. Соответствующий указ подписал президент Армении.