Իրանի ԱԳՆ. Ադրբեջանի պահվածքը հակասում է բարիդրացիության սկզբունքներին
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մեկնաբանել է Ադրբեջանի Հանրապետության կառավարության հապճեպ, էմոցիոնալ և ոչ կառուցողական դիրքորոշումները, գործողություններն ու արձագանքները Բաքվում իրանցի ուսուցիչների և դիվանագետների նկատմամբ: «Ադրբեջանի Հանրապետության կառավարության նման պահվածքը համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող»,-ասել է նա, փոխանցում է IRNA-ն։
«Այն դեպքում, երբ ճգնաժամ ու քաոս է տարածվել օկուպացված պաղեստինյան տարածքներում, իսկ սիոնիստական ռեժիմը գտնվում է ամենաանկայուն ներքին պայմաններում, և այն դեպքում, երբ նշված ռեժիմը ձգտում է բազմաշերտ ճգնաժամներ նախագծել օկուպացված տարածքների վրա՝ հարձակվելով ծոմ պահող մահմեդականների վրա և պղծելով Ալ-Աքսա մզկիթը, Իրանի Իսլամական Հանրապետությունը իսլամական աշխարհի միասնության վրա կենտրոնանալը և միևնույն ժամանակ Իսրայելի հանցավոր և օկուպացիոն ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը հակազդելը համարում է անհրաժեշտություն և կրոնական պարտք»,-նշել է իրանցի դիվանագետը:
Նշենք, որ ապրիլի 6-ին Ադրբեջանը Իրանի 4 դիվանագետի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 15:27
Армения берет ориентацию на Запад часто в ущерб своим национальным интересам, пример - отход от сотрудничества с Организацией Договора о коллективной безопасности (ОДКБ). Об этом заявил заместитель директора четвертого департамента стран СНГ МИД РФ Дмитрий Масюк.
-
2025-07-02 15:26
Права проживающих в России азербайджанцев нарушены. Как сообщают азербайджанские СМИ, об этом заявила заместитель начальника управления международно-правового сотрудничества генеральной прокуратуры Самира Наджафзаде.
-
2025-07-02 15:25
Предстоятели епархий Диаспоры Армянской Апостольской Церкви, по сведениям информагентства NEWS. am, прибудут в Армению для проведения епархиального совещательного собрания, на котором обсудят ситуацию вокруг Церкви.
-
2025-07-02 15:23
«Верховный святотатец через Facebook угрожает сотрудникам Электросетей Армении, которые хотят принять участие в марше, запланированном на 4 июля. Он полностью возомнил себя фюрером.