Փորձագետ․ Ծիրանի միջին բերք կունենանք, եթե ամեն ինչ այսպես ավարտվի
Այս պահի դրությամբ ցրտահարության հետևանքով կորիզավորների մոտ արձանագրված վնասները մեծ չեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
«Տարածքներում, որտեղ ամսվա սկզբում գրանցվել է -1, -2 աստիճան ջերմաստիճան, վնասներ արձանագրվել են, սակայն ոչ շատ մեծ։ Հիմնականում ցրտահարության դեպքեր եղել են Արարատի և Արմավիրի մարզերում, առանձին նախալեռնային շրջաններում, բայց դրանց ազդեցությունը ոչ թե մասշտաբային է եղել, այլ հատվածական։ Որոշ շրջաններում էլ խաղողի վաղահաս տեսակներն են վնաս կրել, բայց կրկին հատվածական տեսքով։ Մեծամասամբ ամպամածության և մառախուղի շնորհիվ կանխվեց ցրտահարության վտանգը։ Այս պահի դրությամբ կարելի է ասել՝ ունենք ծիրանի միջին բերք, եթե ամեն ինչ այսպես ավարտվի»,- նշեց Պետրոսյանը։
Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ ամբողջական վնասները հնարավոր կլինի գնահատել արդեն ամսվա վերջում։ Եթե ուժեղ անձրևներ և քամիներ, ջերմաստիճանի իջեցում չլինեն, կարող ենք ասել, որ այս տարվա ցրտահարության հասցրած վնասները քիչ են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».