Последние новости

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԹՇՆԱՄԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՆՈՐ ԶԱՎԹԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՆԳ ԱՌՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Ի՞նչ էր նշանակում երեկվա դիրքային մարտերը.

1Թշնամին նույնիսկ նոր զավթած տարածքում կանգ առնելու մտադրություն չունի: Կարծում եմ, որ նա միտումնավոր բախում հրահրեց` մեր բանակի օպերատիվության ու սպառազինության մակարդակը գնահատելու և իր հետագա գործողությունները պլանավորելու համար:

2ԵՄ դիտորդական առաքելությունն առաջին կարևոր քննությունը պետք է հանձնի: Եթե առաջիկա երկու օրերի ընթացքում Բրյուսելից չլինի Ադրբեջանի դեմ սակցիայի սպառնալիք և ՀՀ օկուպացված տարածքներից հետ քաշվելու հստակ պահանջ, ապա ԵՄ դիտորդների քամակներին պետք է տալ ու դուրս անել սահմանամերձ գոտիներից` անհասկանալի ու կասկածելի գործունեության համար: Այս մասին իր վերջին ասուլիսում խոսել է նաև ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը: Տեղ գյուղի երեկվա մարտերն ու զոհերը խոսում են այն մասին, որ ԵՄ առաքելությունն առնավազն իր խնդիրը չի կատարել, ավելին` ձախողել է:

3Երեկվա մարտական գործողությունն ազդանշան է Հայաստանի հարավում սպասվող նոր ռազմական էսկալացիայի հավանականության վերաբերյալ, ինչպես նաև ստուգատես էր Իրանի հնարավոր օպերատիվ արձագանքի մասով:

4Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր ԶՈւ ստորաբաժանումներում կա ուժ, ոգի և պատրաստականության բավարար մակարդակ: Իսկ ՊՆ քաղաքական ղեկավարությանն ու իշխանության ՔՊ-ական բոսյակներին պետք է խզակոթներին տալով դուրս շպրտել` դավադիր կերպով ՀՀ սուվերեն տարածքներում նման պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու և այն կառավարել չկարողանալու համար:

5Անհրաժեշտ է նաև գիտակցել, որ շարային ծառայության համար պիտանի և առնվազն մարտական հերթապահության փորձ ունեցող բոլոր քաղաքացիները պետք է պատրաստ լինենք 24 ժամվա ընթացքում մոբիլիզացիայի: Ցանկացած պատերազմ մեր դեմ կարող է սկսվել ու ծավալվել շատ անսպասելի, հաշված րոպեների ընթացքում: Աստված մի արասցե, եթե ռազմական էսկալացիա լինի, թշնամին քթներիս տակ է, ոչ թե Հորադիզում: Արագություն է անհրաժեշտ լինելու բոլոր հարցերում:

6, Համաժողովրդական համախմբում է պետք լինելու ամեն ինչում` կանոնավոր պաշտպանությունից, աշխարհազորային ինքնապաշտպանությունից մինչև ինֆորմացիոն պատերազմ ու թիկունքային ապահովում: Թքած ՔՊ-ական դավաճանների վրա: Հայրենիքի լինելիության հարց է, իսկ դավաճանների հետ` պատերազմի կանոններով:

7Տեղ գյուղի երեկվա իրադարձությունն ու արագ ավարտը փոքր հույս տվեց, որ Ռուսաստանի ու Իրանի գործոնները դեռևս զսպող հանգամանք են Ադրբեջանի և Թուրքիայի համար և թույլ չեն տալիս տարածաշրջանը վերածել նոր, ավելի թեժ Սիրիայի:

8Երեկվա ադրբեջանական սադրանքը ցույց տվեց, որ Ալիևը շտապում է, նա ևս ժամանակ չունի: Նիկոլի դիրքերը երկրի ներսում թուլացել են: Իշխանությունը պահվում է իրավապահ համակարգի չարաշահման հաշվին: Թուրքերը նպատակ ունեն մինչև վերջ օգտվել Նիկոլի «իշխանությունից»: Մենք պարտավոր ենք իշխանափոխության ձգտելով` դիմադրել ևս մեկ բարդ շրջան, որից հետո չի բացառվում, որ Ադրբեջանի համար սկսվեն ծանր ու քայքայիչ ժամանակներ:

Մեր կյանքը պայքար է, թե´ ներսում, թե´ դրսում: Ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է տեղի ունենալու երկրում վաղը և ի՞նչ է սպասվելու իրեն այդ ընթացքում:

Աստված թող լույսերի մեջ պահի մեր զոհված երիտասարդների հոգիները: Հավերժ հիշատակ ու խոնարհում: Նրանք ընկան` հանուն Հայրենիքի:

Շուտափույթ ապաքինում մաղթենք վիրավոր զինծառայողներին:

Իսկ մեզ բոլորիս թող Աստված խելք ու իմաստություն տա վերջապես: Ամոթ է, որ առ այսօր մեր ժողովուրդը ՀՀ ում նման իշխանություն է հանդուրժում և միևնույն ժամանակ ցանկանում է հաղթել թուրքին:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СПЛОТИМСЯ ВОКРУГ ААЦ И ВМЕСТЕ ЗАЩИТИМ ВЕРУ, НАЦИОНАЛЬНЫЕ ЦЕННОСТИ И РОДИНУ
    2025-06-12 09:28

    Заявление армянских организаций России в связи с откровенно враждебной кампанией и политикой, проводимой Николом Пашиняном против Армянской Апостольской Церкви, а также в защиту ААЦ и национальных ценностей. Мы решительно осуждаем антинациональную, святотатственную и кощунственную политику Никола Пашиняна в отношении Армянской Апостольской Святой Церкви. Это вопрос сохранения нашей национальной идентичности. Речь идёт не об одном священнослужителе и не об одной партии — это касается всех нас!

  • ЭТО КАРАБАХ НЕ БЫЛ СПОРНЫМ?!
    2025-06-12 09:18

    Руководство Азербайджана пытается монополизировать все права на интерпретацию истории конфликта из-за Карабаха и спорить с мнением азербайджанского МИД бесполезно, ибо министерство не занимается ни наукой, ни экспертным политическим анализом, а транслирует политические нарративы, написал в публикации «Постсоветские конфликты: столкновение нарративов» в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов, комментируя реакцию МИД Азербайджана на слова помощника президента России Владимира Мединского, в интервью «Russia Today» назвавшего  Нагорный Карабах спорной территорией. «Можно не принимать целей и задач движения за «миацум», считать их деструктивными, но в упор не видеть его?.. Ведь если речь об ответственной аналитике, то такой солипсизм не уместен!» -  убежден эксперт.

  • АМЕРИАБАНК ПРЕДСТАВЛЕН НА ПЕРВОЙ ВЫСТАВКЕ TOON EXPO В МОСКВЕ
    2025-06-11 17:44

    Америабанк, лидер на рынке ипотечного кредитования, примет участие в международной выставке недвижимости и строительства TOON EXPO, инициированной компанией Big Projects, которая впервые пройдет в Москве 27-29 июня.

  • ЗАПУСКАЕТСЯ СЕЗОННАЯ ЭЛЕКТРИЧКА ЕРЕВАН-СЕВАН-ШОРЖА
    2025-06-11 10:14

    Компания «Южно-Кавказская железная дорога» с 13 июня, в пятницу приступает к осуществлению сезонного маршрута пригородного сообщения Ереван-Севан-Шоржа-Ереван. Поезд будет курсировать по пятницам, субботам и воскресеньям.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ