ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԴԵՄ ԽՈՒՄԲ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի դեմ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները արշավ են սկսել: Այն գլխավորում է ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Խմբի անդամներն են ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Արփի Դավոյանը, Հովիկ Աղազարյանը, Վիգեն Խաչատրյանը, Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև հանրային խորհրդից հեռացված նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
Նրանք իրենց կապերով հարցուփորձ են անում Թագուհի Թովմասյանի մասին անձնական տվյալներ հավաքելու: Պետական կառույցներից հարցումներ են անում: Կադաստրի կոմիտեից վերցրել են նրա անունով գրանցված անշարժ գույքերը, ուսումնասիրել դրանց ծագումնաբանությունը: Տեսնելով, որ վարկերով, երկար տարիների ընթացքում գնված 2 բնակարան ունի Թովմասյանը, ընդ որում, մեկի վարկը դեռ մարված չի, հիմա էլ փորձում են պարզել, թե ինչ է հնարավոր անել, որ ապօրինություն գտնեն դրանց վաճառքի գործընթացում: Քննարկել են անգամ վարկած և մտածել տարածել ֆեյքերի միջոցով, որ գուցե Թագուհի Թովմասյանը խլել է բնակարաններից մեկը: Բացի այդ, նրա գործունեության մեջ են թերություններ ու բացթողումներ փնտրում: Անգամ հեռու, մոտիկ բարեկամներին են ուսումնասիրում, որ տեսնեն՝ ինչ է հնարավոր անել, որպեսզի ճնշումներ գործադրվեն Թագուհի Թովմասյանի նկատմամբ և նա ստիպված լինի հրաժարվել խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, նաև պատգամավորի մանդատից:
Հավելենք, որ խմբի անդամերի կողմից ստացված ինֆորմացիաները վերլուծվում են Ազգային ժողովում. կամ Անդրանիկ Քոչրարյանի, կամ էլ՝ Արփի Դավոյանի սենյակներում:
Այնուհետև գծագրվում են սցենարներ, թե ինչպես թիրախավորել Թագուհի Թովմասյանին: ֆեյքերի մի մասին՝ վիրավորական բառապաշարով, կառավարում է Ստյոպա Սաֆարյանը, մյուս մասին՝ Արթուր Հովհաննիսյանը, որը ֆեյքերի հայտնի ՊՈԱԿ-ի փոխտնօրենն է եղել, Հանրային հեռուստաընկերության թևը ապահովում է Հայկ Կոնջորյանը, որտեղ համակարգումը Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն է իրկանցնում: Հասմիկ Հակոբյանն էլ ֆեյքերի դաշտում ակտիվ է:
Անդրանիկ Քոչարյանն ուժային կառույցներում իր ունեցած կապերով է ինֆորմացիա հավաքում Թովմասյանի մասին՝ սկսած ուսանողական տարիներից, իսկ Ստյոպա Սաֆարյանն էլ համակարգում է, որ տարբեր փակ համարներից զանգահարեն Թովմասյանին, ահաբեկեն, վիրավորեն...
Ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանին և Վիգեն Խաչատրյանին, ապա նրանք նայում են, թե ինչ հրահանգ կստանան, որպեսզի հրապարակային դաշտում խոսեն, վատաբանեն Թագուհի Թովմասյանին:
Այս հանցախմբի գործունեության տարբեր դրվագներին դեռ կանդրադառնանք:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.