Տեղ գյուղում զոհված Հենրիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր
Սյունիքի մարզի Տեղ գյուղում երեկ՝ ապրիլի 11-ին, ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված 26-ամյա լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը Վայոց ձորի Վայք քաղաքից էր:
NEWS.am-ին համայնքապետարանից պատմեցին, որ Հենրիկ Քոչարյանը մինչև զինվորական դառնալը սովորել էր նաև Ֆիզկուլտուրայի ինստիտուտում: Տան ավագ զավակն էր, իրենից փոքր քույր ու եղբայր ուներ:
Նա մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին: Ջաբրայիլի շրջանի մարտերին մասնակցելիս ուսի հատվածում մեկ անգամ վիրավորում է ստացել, ապաքինվել ու կրկին վերադարձել է մարտի դաշտ, և ստացել երկրորդ վիրավորումը ոտքի հատվածում:
«Պատերազմին զոհված ընկերոջ մարմինն իր ձեռքերով է դուրս բերել մարտի դաշտից»,- պատմեցին համայնքապետարանից:
Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում երեկ փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։
Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.