Последние новости

Օսմանի․ ԵԱՀԿ-ն հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակման օգտին

ԵԱՀԿ-ն կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակմանը` երկրների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։

Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին։

«Զինված միջադեպերը, ինչպիսին երեկ տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճին։ ԵԱՀԿ-ն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկխոսությանը։ Մենք պատրաստ ենք աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը», - Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Օսմանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ