Последние новости

Միրզոյան․ Առայժմ տեղեկություն չկա` ինչպիսին է ԵՄ դիտորդների զեկույցը Տեղի դեպքի մասին

Երեկ Տեղում ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով հայկական ԶՈւ–իզինծառայողների և դիրքերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ առաքելությունը։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հիշեցրեց, որ այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունը հայտնել է` հայկական կողմը տեղյակ է պահել առաքելությանը երեկվա դեպքերի մասին` նշելով, որ դեպքի ժամանակ նրանք այնտեղ չեն եղել։

«Սակայն իրենց դիտարկումներն արել են և իրենց զեկուցման մեխանիզմն ունեն` ոչ հրապարակային ձևով Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում։ Առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»,–ասաց նախարարը։

Միրզոյանը նշեց, որ նման իրավիճակներում անմիջապես տեղեկացնում են բոլոր միջազգային գործընկերներին` այդ թվում ԵՄ–ին և ԵՄ անդամ երկրներին։ Նրա խոսքով` հայկական կողմի` խնդրի մասին տեղեկացմամբ ակնկալում են միջազգային գործընկերների արագ արձագանքը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ