Последние новости

Երեկվա դեպքը եղել է տարածքի հերթական ճշգրտման ժամանակ. Պապիկյանը` Բաքվի սադրանքի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց ապրիլի 11-ին Ադրբեջանի կողմից սադրանքի հետևանքով տեղի ունեցած բախումների հիմնական պատճառը։

«Հիմնականում խնդիրն այն է, որ մարտի 29-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային այդ հատվածում Ադրբեջանի ԶՈւ տեղակայման արդյունքում այժմ ճշգրտումներ են իրականացվում։ Քանի որ այնտեղ որոշակի անճշտություններ կան, մեր ԶՈւ–ն իր պարտականությունները կատարելու նպատակով տեղակայվել է այս տեղամասում։ Ժամանակավոր է, մինչև խնդրի վերջնական ճշգրտումը»,– ասաց Պապիկյանը։

Նա ընդգծեց, որ վերջին 1 շաբաթվա, 10 օրվա ընթացքում հաճախ են եղել այնպիսի դեպքեր, երբ օրվա մեջ ինժեներական աշխատանքի բերումով թե հակառակ կողմը, թե յուրային ուժերը միմյանց հետ բանակցել են և տարածքում ճշգրտումներ արել։ Ըստ պաշտպանության նախարարի, դրա շնորհիվ եղել են հայտարարություններ, որ սահմանագծի ինչ–որ հատվածներ արդեն ճշտված են և խնդիրներ չկան։

Նմանատիպ մի ճշգրտման ընթացքում էլ, ըստ նախարարի, տեղի է ունեցել հրմշտոց, բախում, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ։

Պապիկյանը շեշտեց, որ ՀՀ սահմանի ողջ երկայնքով 2020 թվականի դեկտեմբերի 15–ից հետո, մի հատվածում սահմանապահ ուժերը, մյուս հատվածում՝ ՀՀ ԶՈւ–ն տեղակայված են տարբեր տեղերում, նույնն էլ ադրբեջանական կողմը։ 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած դեպքերից հետո, երբ ադրբեջանական ԶՈւ–ն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքը, այդ տարածքում էլ դեմ դիմաց կանգնած են Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողները ու մարտական հերթապահություն են իրականացնում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ