Последние новости

ՍԱՀՄԱՆԸ՝ԿՈՂՊՎԱԾ…

Ռազմակակ բարեփոխումը, որ այնքա՜ն հետևողականորեն և նպատակաուղղված անցկացնում են Փաշինյանն ու Պապիկյանը, և որը կոչված է բարձրացնելու մեր բանակի մարտունակությունը, տվեց իր առաջին նկատելի պտուղները. Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորներն են դառնում սահմանամերձ շրջանների բնակիչները։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՏԵՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ արդեն կազմավորում են ժողովրդական պարեկախմբեր, որոնք շուրջօրյա հերթապահություն են կատարում։ Սահմանամերձ գյուղերից մեկում բնակիչները բռնել ու ԱԱԾ-ին են հանձնել ադրբեջանացի հետախույզի և ակտիվորեն փնտրում են երկրորդին, մեկ այլ գյուղի բնակիչներ թույլ չեն տվել ադրբեջանցիներին առաջ բերել իրենց դիրքերը Հայաստանի տարածքի խորք, ինչի մասին Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանին հպարտությամբ հայտնեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Հաճելի է տեսնել, թե ինչ արագացված տեմպերով է առաջ շարժվում Փաշինյան-Պապիկյանի բարեփոխումը։ Դե,ևաև Անդրանիկ Քոչարյանի, բնականաբար։

Իսկ մինչ սահմանամերձ գյուղերի բնակիչները ադրբեջանցի դիվերսանտներ են որսում, հակահարված տալիս ադրբեջանական ԶՈՒ-ի կանոնավոր ստորաբաժանումներին, Մոսկվան չի դադարում հիշեցնել Երևանին, որ ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է թեկուզ այսօր ժամանել Հայաստան, որպեսզի մոնիտորինգ իրականացնի հայ-ադրբեջանական սահմանի վրա, հարցը միայն Երևանի ցանկությունն է։

Իսկ պաշտոնական Երևանը չի դադարում ձևացնել, թե ինքը բոլորովին էլ դեմ չէ, հարցը միայն ՀԱՊԿ անդամ-երկրների համատեղ հայտարարության մեջ ինչ-որ վերջին նրբերանգների համաձայնեցումն է։ Հայտարարություն, որի հիման վրա էլ ժամանելու է ՀԱՊԿ առաքելությունը։ Այդպես ասում է Փաշինյանի թիմը ՀԱՊԿ-ի իր գործընկերներին, փորձելով հասկանալ, թե ինչպես կընթանան գործերը ուկրաինական ռազմաճակատում։

Իրականում, իհարկե, ամեն ինչ բավական բարդ է։ ՀԱՊԿ առաքելության գալու դեմ ակտիվորեն աշխատում է Փաշինյանի սնուցած հինգերորդ շարասյունը, հենց այն, որն այս տարեսկզբին խոստացավ ՀԱՊԿ-ի և Պուտինի վախճանը, բայց, ինչպես տեսնում ենք, «մի քիչ» սխալվեց։ Եվ քանի որ ՀԱՊԿ-ի վախճանի թեզը չանցավ, այսօր հարկավոր է հորինել նոր զարհուրիկներ։ Իսկ նորը, ինչպես հայտնի է, մոռացված հինն է, ուստի, առանձնապես չշփոթվելով, տխրահռչակ Ստեփան Գրիգորյանը հեռուստաէկրանից բարբառում է, թե Ռուսաստանը ցանկանում է Հայաստանից օտարել Սյունիքը…Այսպես էլ ապրում ենք՝ սնվելով ամենատարբեր մառազմատիկների հիմարություններով։

Իսկ ի՞նչ է կատարվում իրականում։ Իրականում Երևանը, դատելով ամենից, փորձում է համաձայնեցնել ՀԱՊԿ առաքելությունը իր արևմտյան գործընկերների հետ։ Եվ եթե նախկինում Փաշինյանը հավաստիացնում էր Մոսկվային, թե եվրոպացի դիտորդները պետք է գան Հայաստան, որպեսզի Ալիևը չկարողանա Արևմուտքում մեղադրանքներ շահարկել Հայաստանի ռուսամետ ուղեգծի վերաբերյալ, ապա հիմա՝ հակառակը. Փաշինյանը ձգտում է համոզել Արևմուտքին, թե ՀԱՊԿ առաքելությունը պետք է, որպեսզի Ալիևը Մոսկվայում մեղադրանքներ չշահարկի Հայաստանի արևմտամետ ուղեգծի վերաբերյալ։

ՀԱՊԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼ Երևանի ոչ միայն արևմտյան գործընկերների, այլև Թեհրանի հետ։ Չէ՞ որ առաքելությունը ռազմական է լինելու, ի տարբերություն ԵՄ քաղաքացիական դիտորդների, որոնց գործունեության մասին գործնականում ոչինչ հայտնի չէ, բացի մի արևմտյան լրագրում տեղ գտած հրապարակումից, համաձայն որի՝ Հայաստանում ԵՄ դիտորդները համակարգում են իրենց գործունեությունը Բաքվի հետ, որպեսզի վերջինս շատ չզայրանա և չփակի Եվրոպա գնացող գազը…

Դատելով ամենից, այդ հարցում Երևանի գլխավոր բանակցողի դերում այսօր հանդես է գալիս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը վերջերս այցելեց նախ Լոնդոն, ապա Թեհրան։ Համաձայնեք, բավական ուշագրավ աշխարհաքաղաքական ուղևորություն է։ Ուշագրավ, բայց հասկանալի։ Չէ՞ որ Արևմուտքը դժվար թե հավանություն տար Երևանին ընդունելու ՀԱՊԿ առաքելությանը՝ իրան-ադրբեջանական հարաբերություններում աճող ճգնաժամի պայմաններում։ Բայց հիմա, երբ շիկացումը փոքրնչ նվազել է, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության հայտնվելու հնարավորությունը ավելի իրական է թվում։

Իլհամ Ալիևին դուր է գալիս, որ Փաշինյանն առայժմ ընդդիմանում է ՀԱՊԿ-ի հայտնվելուն հայ-ադրբեջանական սահմանին, և նրա խնդիրը թեթևացնելու նպատակով վերջին ժամանակներս ագրեսիվ հայտարարություններ չի անում։ Ընդհակառակը, Ղազախստանում Տոկաևի հետ բանակցելիս, որը ՀԱՊԿ-ում Ադրբեջանի առավել հետևողական բարեկամներից մեկն է, Ալիևը բավական խաղաղասիրաբար է խոսում Հայաստանի հետ հարաբերություններն արագ կարգավորելու իր մտադրության մասին։ Իբր՝ ՀԱՊԿ-ի անհրաժեշտությունը չկա…

Ալիևին կարելի է հասկանալ։ Չէ՞ որ եթե ՀԱՊԿ-ի զինվորականները հայտնվեն հայ-ադրբեջանական սահմանին, ստիպված կլինեն իրար անցնել նաև մեր Պաշտպանության նախարարությունում, և այնժամ «մառախուղում մոլորված» ադրբեջանցի հետախույզներին, հնարավոր է, կսկսեն որսալ արդեն ոչ միայն տեղի բնակիչները։ Իսկ հայ-ադրբեջանական սահմանը կդադարի միջանցիկ բակ լինել, որը հսկող չկա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НИСПОСЛАННЫЙ СВЫШЕ…
    2025-06-12 09:25

    Наверное, многие сегодня в команде Пашиняна пусть и не говорят об этом вслух, но думают: «Пашинян, а оно тебе было надо?». Имея в виду развязанную премьером кампанию против церкви. Именно против Церкви, а не отдельных церковников, которые, дескать, нарушили обет безбрачия и тем самым вызвали гнев главного, оказывается, хранителя моральных норм республики - Никола Воваевича Пашиняна. Собственно, и сам Пашинян не скрывает, что главная цель - поставить церковь под контроль государства, то есть, самого Пашиняна. 

  • ПАШИНЯН АНОНСИРОВАЛ КАСТИНГ ХУНВЕЙБИНОВ
    2025-06-11 09:19

    Шаги Никола Пашиняна, направленные на раскол армянской церкви, в частности, на раскол армянского общества в целом, продолжаются. Сегодня он уже заявляет о начале процесса создания «координационной группы», которая должна «предпринять активные шаги по освобождению Первопрестольного Святого Эчмиадзина и организации новых выборов Католикоса». Причем членов руководства этого неконституционного органа, некоего подобия руководства отрядов хунвейбинов, созданных Мао для «культурной революции», будет отбирать сам Пашинян. Правда, пока не ясно, предоставит ли Пашинян новым хунвейбинам полномочия на проверку выполнения священнослужителями обета безбрачия, или будет этим заниматься самолично. 

  • «СУВЕРЕНИТЕТА» МНОГО НЕ БЫВАЕТ
    2025-06-10 09:30

    На мероприятиях «модного обучения» премьер любит заявлять, что по итогам 44-дневной войны мы потеряли часть территории, но зато наше государство стало более независимым. Конечно, в каждой демократической стране, а в «бастионе демократии» особенно, где против оппозиционеров возбуждены сотни, если не тысячи уголовных дел, каждый имеет право на мнение. Даже если оно настолько тупое, что только в рамках «модного обучения» и озвучивать.

  • ТО, ЧТО ТЫ ПОРОДИЛ, ТЕБЯ И УБИВАЕТ
    2025-06-06 16:06

    Хокку Нет виллы, нет покоя. Не плачь, премьер.  Нет и любви без разлуки. Премьер-министр Никол Пашинян сильно обиделся на публикацию французского информационного ресурса о том, что его семья приобрела виллу в Марселе. Задело Пашиняна. «Это все «дашнаки-машнаки», - плакался он на заседании кабмина. Откроют, дескать, какой-то сайт сроком на три дня и распространяют небылицы, мол, мы такие же хапуги, как бывшие власти. Сплетни все это.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ