Գարեգին Բ․ Կիև-Պեչորյան մայրավանքի ծխականների ավանդույթները և իրավունքները պետք է հարգել
Հոգևոր աշխարհում խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն զուտ եկեղեցական կանոններին համապատասխան: Սա վերաբերում է նաև Կիև-Պեչորյան մայրավանքի (լավրայի) հարցին, որի ծխականների ավանդույթներն ու իրավունքները պետք է հարգվեն։ Այս մասին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Կաթողիկոսի խոսքով` Հայ Առաքելական եկեղեցու համար մեծ ցավ է Ուկրաինայի ողբերգական իրադարձությունները տեսնելը: Ցավոք, ստեղծված ծանր իրավիճակն ազդել է նաև եկեղեցական կյանքի վրա։
«Հոգևոր աշխարհում առկա խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն բացառապես դարերի ընթացքում սրբազան դարձած եկեղեցական կանոններին համապատասխան, պետության հոգածության ներքո պետք է ապահովվեն հավատացյալների խղճի և դավանանքի ազատության իրավունքները: Ինչ վերաբերում Է Կիև-Պեչորյան մայրավանքին, ապա պետք է հարգել նաև պատմական վանքի ավանդույթները, եղբայրության ծխականների իրավունքները»,-ասել է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը։
Գարեգին Բ-ն ցանկություն է հայտնել, որ Աստծո ողորմածությամբ շուտով վերականգնվի խաղաղությունը հավատակից եղբայրական ժողովուրդների կյանքում, փոխըմբռնումն ու համերաշխությունը ուղղափառ եկեղեցու մեծ ընտանիքում:
Մայրավանքի շուրջ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու վանականները հրաժարվել են լքել վանքը «Կիև-Պեչորյան Լավրա» արգելոցի տնօրինության պահանջով։ Մարտի 10-ին արգելոցի տնօրինությունը հայտնել է Ուկրաինական կանոնական ուղղափառ եկեղեցու օբյեկտների անժամկետ վարձակալության դադարեցման մասին։ Վանականներին հրահանգվել էր մայրավանքի տարածքը լքել մինչև մարտի 29-ի օրվա վերջ։
Մարտի 30-ին հանձնաժողովը գույքագրման համար ժամանել է մայրավանք, բայց նրանց թույլ չեն տվել մուտք գործել վանք: Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը մարտի 31-ին Կիևի Տնտեսական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ուկրաինական կանոնական ուղղափառ եկեղեցու Կիև-Պեչորյան մայրավանքի պետական գույքի կառավարմանը խոչընդոտելու մասին: Ավելի ուշ Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հայտարարել է, որ դատարանի որոշումից հետո վանականների վտարմամբ կզբաղվեն դատական կատարածուները:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.