ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են Սիսիան-Քաջարան հատվածի ճանապարհաշինական աշխատանքներին
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչները այցելել են Սյունիք` ծանոթանալու Սիսիան-Քաջարան հատվածի ճանապարհաշինական աշխատանքներին։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի տրանսպորտի տնօրեն Հիդեակի Իվասակին և այլ ներկայացուցիչներին ուղեկցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը։
Նշենք, որ այդ ճանապարհը պետք է փոխարինի Գորիս–Կապան ավտոճանապարհին։
«Վերջիններս ուսումնասիրել են այն հատվածները, որտեղով պետք է անցնի նոր կառուցվելիք ճանապարհը, դիտարկել են ճանապարհի ծրագիրը, քննարկել ծրագրի հետ կապված մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` նոր կառուցվող ճանապարհը թույլ կտա շրջանցել Տաթև–Կապան լեռնային հատվածը և շուրջ 1 ժամով կկրճատի ուղևորության ժամանակը Իրանի սահմանից դեպի Երևան։
2-րդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60կմ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):
Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման համար մինչ օրս վարկային պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.