Քերոբյան․ Ռուսաստանի մտցրած արգելքը հակասում է ԵԱՏՄ-ի ներսում առևտրի կանոններին
Հայաստանի տնտեսության ամենամեծ ճյուղերից մեկը՝ կաթնարդյունաբերությունը, բախվում է լրջագույն խնդրի։ Այն զրկվել է Ռուսաստանի Դաշնություն արտահանման հնարավորությունից։ Այս մասին Ազգային ժողովի ապրիլի 13-ի նիստում ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա այս առնչությամբ հարցով դիմել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ «Ե՞րբ է լուծվելու այդ հարցը։ Ինչո՞վ եք դուք ընդհանրապես զբաղված»»,- հարցրել է ընդդիմադիր գործիչը։
Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ սա խոչընդոտ է, որը դժվարացնում է առևտուրը ԵԱՏՄ-ի շրջանակում։ «Այլ խոսքով՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի մտցրած արգելքը հակասում է ԵԱՏՄ-ի ներսում առևտրի կանոններին։ Եվ մենք հիմա քննարկում ենք այդ հարցը մեր գործընկերների հետ։ Բացի այդ, բանակցություններ են վարվում՝ ուղղված այն բանին, որ հասկանանք. ի՞նչ կարգավորումների միջոցով մենք կկարողանանք լուծել այդ հարցը։ Ընդ որում՝ որքան հնարավոր է արագ, չդիմելով ԵԱՏՄ-ի ստանդարտ գործընթացներին»,- ասել է Քերոբյանը։ Նախարարը, սակայն, կոնկրետ ամսաթիվ չի նշել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: