Օսմանի․ Պատրաստ ենք աջակցել բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցության սեղանը
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին հայկական և ադրբեջանական կողմերին քաջալերում է անդրադառնալ սահմանագծմանն ու սահմանազատմանը, հաղորդակցության ուղիների բացմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահն այս մասին ասաց Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:
Նա նախ ընդգծեց, որ այսօր, սակայն նախկինում ևս ՀՀ ԱԳ նախարարի հետ խոսել են Հայաստանի մտահոգությունների մասին՝ Լաչինի միջանցքի և բնակչության կյանքի վրա դրա ազդեցության մասին:
«Ընթացիկ իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան այս համատեքստը ընդհանուր առմամբ մնում է գերակայություն ԵԱՀԿ-ի համար, նաև ինձ համար՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ»,-ասաց Բույար Օսմանին:
Օսմանին Հայաստան այցից առաջ՝ նախորդ օրը հանդիպումներ է ունեցել նաև Բաքվում:
«Որպես նախագահ՝ մենք ձգտում ենք խաղաղ, համապարփակ և կայուն լուծման այն անհամաձայնությունների, որոնք մտահոգություններ են պատճառում Հայաստանին ու Ադրբեջանին: Մենք պատրաստակամ ենք՝ շարունակելու մեր ջանքերը՝ ԵԱՀԿ-ի մեխանիզմներով ու կառույցներով, նոր գաղափարներով ու մոտեցումներով, որ հասնենք այդ նպատակին: Ի վերջո, խոսքը վերաբերում է ժողովրդին, մարդկանց, այդ իսկ պատճառով ես կշարունակեմ քաջալերել բոլոր կողմերին՝ երկխոսությամբ ու բանակցությամբ առաջ ընթանալու, ոչ թե ուժով և հարկադրությամբ՝ վեճերի լուծման ուղղությամբ: Մենք աջակցում ենք ցանկացածի ջանքի, որը դրական դինամիկա կբերի՝ իրականացնելու նախկինում համաձայնեցված միջոցառումների ողջ իրականացումը և բացահայտելու համաձայնության նոր ոլորտներ»,-ասաց նա:
ԵԱՀԿ գործող նախագահը քաջալերում է անդրադառնալ այնպիսի հույժ կարևոր թեմաների, ինչպիսին են սահմանաագծումն ու սահմանազատումը, ինչպես նաև բացելու հաղորդակցության ուղիները: Իբրև ԵԱՀԿ գործող նախագահ՝ Օսմանին սատարում է ցանկացած ջանք, որը կտանի խաղաղության և այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կդյուրացնեն երկխոսությունը, կնվազեցնեն լարվածությունը, կխթանեն վստահությունը՝ տանելու հարաբերությունների կարգավորման:
Ընդգծելով, որ ինքը գալիս է մի երկրից, որը անցել է հակամարտության տառապանքի ուղով՝ նա նշեց, որ Հյուսիսային Մակեդոնիան օգտագործել է բազմակողմ բանակցային հարթակներ՝ լուծելու բարդագույն խնդիրներն իր հարևանների հետ: «Մեր փորձառությամբ տեսնում ենք, որ բանակցության ընթացը կարող է լինել բարդ և խրթին, սակայն բարի-դրացիական հարաբերությունների հեռանկարը և հարատև կայունությունն ու բարգավաճումը եկան այդ ամենի արդյունքում»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք պատրաստ են կիսելու այդ փորձառությունը և աջակցելու բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցության սեղանը, ոչ թե մարտի դաշտը:
Նա վերահաստատեց ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ Հայաստանին իր ջանքերի և հավակնությունների ուղղությամբ՝ հասնելու կայուն խաղաղության: Նա վստահեցրեց, որ իբրև ԵԱՀԿ գործող նախագահ՝ ինքը կաշխատի ամրապնդելու և խորացնելու հարաբերությունը՝ խթանելու խաղաղությունն ու կայունությունն այսօրվա անորոշության դարաշրջանում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.