MediaHub․ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ 79 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՂԲՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Կառավարությունը հերթական խոշոր գործարքն է իրականացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբորը՝ Կառլեն Սիմոնյանին պատկանող «Եվրոասֆալտ» ընկերության հետ։
Գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 23 օր առաջ մոտ 79 միլիոն դրամի համաձայնագիր է կնքել Կառլեն Սիմոնյանի ընկերության հետ՝ Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան ավտոճանապարհի հիմնանորոգման համար։
Բանն այն է, որ հիշյալ ճանապարհահատվածի շինարարությունն արդեն ավարտվել է և սույն համաձայնագրից չի երևում, թե ինչ նպատակով է Կառավարությունն առանց մրցույթ հայտարարելու պետական բյուջեից այդքան գումար տվել Ալեն Սիմոնյանի եղբորը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Մանուկյանը 3 օր առաջ խոստացավ MediaHub-ին պարզաբանում տալ խոշոր գործարքի վերաբերյալ, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չկա։
Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մ-2 հանրապետական նշանակության Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են դեռևս փետրվարին, որի պայմանագրի արժեքը շուրջ 1,7 մլրդ դրամ էր։ Այս ճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման համար հայտարարված մրցույթում Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը մրցակիցներին հաղթեց ընդամենը 500 հազար դրամ պակաս գին առաջարկելով։
Իշխանությունները պետք է հանրությանը բացատրեն, թե ինչպես է որոշվել ԱԺ նախագահի եղբոր ընկերության հետ մոտ 79 միլիոն դրամի համաձայնագիր կնքել գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» և ինչու նախապատվությունը չեն տվել մրցութային եղանակին, ինչպես պահանջում է օրենքը։
Լիա Սարգսյան, MediaHub
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 18:46
В ночь на 25 июня в городе Эчмиадзин были слышны выстрелы. По имеющейся информации, стрелявшим оказался внук покойного генерала и бывшего депутата Манвела Григоряна. Пистолет, из которого были произведены выстрелы, зарегистрирован на его имя.
-
2025-06-25 18:44
Россия надеется, что между Ереваном и Баку не произойдет новой эскалации, Армения и Азербайджан уже очень близки к подписанию мирного договора. Об этом на брифинге заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает ТАСС.
-
2025-06-25 18:37
Лидеру движения "Священная борьба" Баграту Галстаняну и еще 13 задержанным предъявлены обвинения, по которым предусмотрено от 12 до 15 лет лишения свободы. Об этом заявил его адвокат Ованнес Худоян в беседе с журналистами.
-
2025-06-25 18:34
В Армении беспрецедентно вырос масштаб преследований, арестов и репрессий в отношении политических деятелей, предпринимателей, духовенства и вообще всех, кто открыто говорит о беззакониях и провалах, происходящих в стране. Об этом отмечается в заявлении национального гражданского объединения «Аайкве».