«Քրգործը տեղից չի շարժվում». 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները նստացույց են անում
44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիա են անում։ Պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ եկել են` հասկանալու, թե ինչ փուլում է զոհվածների հարազատների նկատմամբ բռնության գործի քննությունը։ Նրանք հանդիպում են պահանջում քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի հետ։
2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուր պանթեոն էին գնացել, որպեսզի արգելեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել։ Դեպքով քրգործ էր հարուցվել։
«Այնպիսի տպավորություն է, որ մենք ենք գործը քննում։ Երբ առաջին անգամ եկանք, իրավապահներն ասացին՝ չեն կարողանում նույնականացնել ոստիկաններին, մենք էլ հաջորդ անգամ մեզ հետ բերեցինք ոստիկանների նկարները։ Առերեսումների ժամանակ ոստիկաններն ասում են, թե օրինական պահանջ է եղել ծնողներին բերման ենթարկելը»,–ասաց Ռոստոմյանը։
Նա հայտնեց, որ մինչ այժմ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, հայտնեց, որ մինչ օրս որևէ քայլ չի արվել հարուցված քրգործի շրջանակում. «Քրգործը տեղից չի շարժվում։ Որպես բողոքի նշան` 24 ժամով նստացույց կանենք»։
Եթե 24 ժամի ընթացքում որևէ ոստիկանի մեղադրանք չառաջադրվի, ապա ծնողները կհայտարարեն իրենց հետագա քայլերի մասին և նոր պահանջ կներկայացնեն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».
-
2025-07-22 12:29
Премьер-министр Армении Никол Пашинян освободил от занимаемой должности генерального секретаря Комитета гражданской авиации Микаэла Залиняна. Соответствующее распоряжение премьера опубликовано на официальном сайте армянского кабмина.
-
2025-07-22 12:24
Судейф Бадри, депутат парламента Ирана от Ардебиля и глава группы межпарламентской дружбы Иран–Азербайджан, заявил, что реализация проекта Зангезурского коридора невозможна без учёта стратегических интересов и роли Ирана, пишет телеграм канал КСИР.
-
2025-07-22 12:23
Суд наложил арест на банковские счета депутата от партии "Гражданский договор" Арсена Торосяна по иску бизнесмена Самвела Карапетяна, владельца группы компаний "Ташир". Об этом сообщает газета "Грапарак".