Последние новости

Զոհվածի ծնող․ Մենք պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, եկեք դադարեցնենք երկրի հանձնումն ու մեր երեխեքի սպանդը: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ՔԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթի մայրը՝ Ալիսա Գևորգյանը:

 


«Այն, ինչ կատարվում է մեր սահմանամերձ գյուղերում, այսօր ուղղակի ստիպում է, որ ավելի սթափ գնահատենք իրավիճակը և դրանց բխող քայլեր անենք:

Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ դադարեցնենք մեր զինվորների սպանդը, ամբողջ սերունդ են գերեզման դարձրել էս տականքները և շարունակում են նոր երիտասարդների մորթել, սպանել, որ իրենք նստեն այս աթոռների վրա ու քանդեն պետությունը:

Բոլոր այն ուժերը, որոնք հասկանում են սրա գործունեության աղետալի հետևանքները, տեսնում են՝ ոնց է սա մեր երիտասարդների արյունը մսխելով գյուղ առ գյուղ, թիզ առ թիզ մեր երկիրը հանձնում թշնամուն, ուզում են դադարեցնել էս սպանդը, պետք է միանան:

Եթե մինչև հիմա մենք մեր տղաների սպանդը կազմակերպողներին իրավական պատասխանատվության ենթարկելն էր, էս պահին ես նույնիսկ իմ տղայի համար պատիժը մի կողմ եմ դնում, էս պահին ես մտածում եմ սահմանին կանգնած էն երեխեքի մասին, որոնք էս տականքների պատճառով չգիտես՝ կլուսացնմեն, թե ոչ: Ոնց կարող եք էս երեխեքի մահվանը, ձեր երկրի կործանմանը նայեք հանդիսատեսի աչքերով»,-ասաց նա:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։

«Մենք կարծում ենք՝ արդեն անիմաստ է առերեսումը, սա արհեստական ձգձգվող պրոցես է դառնում։ Իրենք ներկայացրել են, որ բոլոր ծնողները պետք է առերեսվեն բոլոր ոստիկանների հետ։ Դա ամիսներ կտևի։ Երբ գոնե մեկ ոստիկանի մեղադրանք առաջադրվի, քանի որ հենց իրենք են ասում, Արթուր Խուդինյանի խոսքում նման բան կար, որ անօրինական գործողություն է տեղի ունեցել, մենք տեսնենք, որ գործը տեղից շարժվում է, կմտածենք՝ առերեսումները շարունակվե՞ն, թե՞ ոչ։ Այսօր, կարծում ենք, ամեն ինչը արհեստական է»,- ավելի վաղ ասել էր զոհված զինծառայողներից մեկի հայրը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ