Զոհված զինծառայողի հայր․ Ստիպված կլինենք ժամանակավոր կառավարություն ձևավորենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եթե քաղաքական ուժերը որևէ բան չձեռնարկեն, ստիպված մենք բեռը կվերցնենք մեզ վրա, և ժողովրդին մեր մոտեցումները կներկայացնենք, որ մեր սահմաններին խնդիրները կարգավորենք, այս իշխանություններից ազատվենք և ժամանակավոր կառավարություն ձևավորենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ՔԿ-ի դիմաց 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:
«Առաջին հերթին անվտանգության հարցերը փորձենք լուծել, նոր մնացած խնդիրները: Պետք է բոլորը հասկանան, որ բոլորը կարող են հայտնվել երեկվա մարդու վիճակում, Հայաստանում որևէ գյուղ, կամ քաղաք ապահով չէ»,-ասաց նա:
Նա նշեց, որ վաղը 15:00-ին հանդես կգան հայտարարությամբ իրենց հետագա քայլերի վերաբերյալ:
«Քննչական կոմիտեի նախագահը կարող էր դուրս գար, գնար և այդ շոուն չարվեր ոստիկանների հետ կապված, մենք ոչ ճանապարհ ենք փակում, ոչ մի բան: մենք պահանջ ենք ներկայացրել իրենց և ուզում ենք, որ մեր պահանջը կատարվի, մենք իրենց ողջամիտ ժամանակ ենք տվել մինչև վաղը 15:00 և բոլոր մեր մտածող քաղաքացիներին կանչել ենք ՔԿ-ի մոտ: Մինչև այդ եթե մեր պահանջը չկատարվեց, մենք մեր նստացույցը կդադարեցնենք և կհայտարարենք հետագա քայլերի մասին»:
Այս պահին ևս Քննչական կոմիտեի մոտ նստացույցը շարունակվում է:
Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները այսօր ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:
Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).