Արմեն Գրիգորյան․ Մենք ակնկալում ենք, որ Բրյուսելը համապատասխան քայլեր կձեռնարկի
Երբ ԵՄ դիտորդները տեղակայվեցին Հայաստանի տարածքում, Ադրբեջանը փորձում էր դիսկրեդիտացիայի ենթարկի կամ փորձի ցույց տալ, որ ԵՄ դիտորդները իրենց առաքելությունը պատշաճ չեն կատարելու: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հաևրցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Բնականաբար, Տեղ գյուղի մոտ այս միջադեպն ուղղված է ԵՄ դիտորդներին, որովհետև ակնկալիքը նաև այն է, որ ԵՄ դիտորդների տեղակայումը զսպող գործիք է հանդիսանալու Ադրբեջանի համար: Սակայն Ադրբեջանը շարունակում է և ռազմական հռետորաբանությունը, և սադրանքների կազմակերպումը: Սա բնականաբար մտահոգում է մեզ, մտահոգում է Բրյուսելին: Մենք ակնկալում ենք, որ Բրյուսելը համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի համոզված լինենք, որ Ադրբեջանը կեղծ պատրվակներ չի օգտագործելու, ինչպես Տեղ գյուղի դեպքն էր, սադրանք կազմակերպելու»,-ասաց նա:
Արմեն Գրիգորյանը նաև նշեց, որ սահմանների ողջ երկայնքով կայունության ապահովումը Հայաստանի օրակարգում է. «Կարծում եմ՝ պետք է լինի նաև Բրյուսելի օրակարգում, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք արձագանքում ստեղծված իրավիճակին»:
Դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արտածին ուժերի ներկայությունը ապակայունացնում է իրավիճակը, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Ռուսական ներկայությունը ՀՀ սահմաններին 1990-ականներից է և ապակայունացման բազմաթիվ դեպքեր են եղել: Մեր համոզմունքը այն է, որ եթե հավելյալ ջանք լինի, ԵՄ դիտորդները կարող են հնարավորություն ստեղծել, որպեսզի կայունություն լինի»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 18:40
Баку обвинил посла Ирана в Армении Мехди Собхани в «политической манипуляции и лицемерии» из-за критики принятого в оккупированном Степанакерте коммюнике, содержащего претензии к территориальной целостности Армении. Об этом сообщают азербайджанские СМИ.
-
2025-07-09 16:44
Арестованный властями Армении российский предприниматель и меценат Самвел Карапетян подал в суд на проправительственного блогера Романа Багдасаряна, требуя опровержения и выплаты 6 миллионов драмов.
-
2025-07-09 16:37
Парламент Арцаха организовал слушания по вопросу социальных программ для вынужденно перемещённых арцахцев. Об этом сообщило телевидение Арцаха.
-
2025-07-09 16:36
Последователи Армянской Апостольской Церкви со всего мира сформировали Всеармянский совет по защите Армянской Церкви. В распространенном Советом заявлении, в частности, отмечается: