Արթուր Դավթյանի պատվին Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արթուր Դավթյանի պատվին Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց հայոց եռագույնը: Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության հենացատկի վարժության չեմպիոնի և մեդալակիրների պարգևատրման արարողությունը: Արթուր Դավթյանը պարգևատրվեց ոսկե մեդալով:
Եվրոպայի առաջնությունում հենացատկի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը փայլուն ցատկերով, ամենաբարձր արդյունքով նվաճեց նաև չեմպիոնի տիտղոսը:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը եզրափակիչում վաստակեց 15.033 միավոր:
Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը (15.016), բրոնզե մեդալակիր՝ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.750):
Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին նժույգ թափեր վարժությունում:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում՝ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե:
Նախորդ օրը երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը օղակների վարժությունում: Նժույգ թափերում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».