Последние новости

Ստեղծվել է Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն

Ստեղծվել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն։

Նշվում է, որ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանությունը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է։

Նախաձեռնությունը կազմված է 12 անդամից, այդ թվում` Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը և այլք։

«Հանրային պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է Հայաստանի քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին պահանջել օրվա իշխանություններից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնությունը ապրիլի 18-ին, ժամը 11։00-ին հանդես կգա մամուլի ասուլիսով։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ